Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Տարվա 4 եղանակ

Միջոցառման մասին

Մադամ կանանց ակումբն և In Vino Winery-ի հիմնադիր Մարիամ Սաղաթելյանը շարունակում են «Մադամն և գինին» ձևաչափը՝ ամսվա վերջին աշխատանքային օրը ամփոփել գինու համտեսի սեղանի շուրջ, համեմելով նոր գիտելիքներով և զրույցներով։

Այս հանդիպման ընթացքում կխոսենք տարվա չորս եղանակների բնական հերթափոխի մասին՝ որպես շարունակական շարժում, որտեղ ոչինչ կանգ չի առնում։ Գարունը զիջում է իր տեղը ամառին, ամառը՝ աշնանը, աշունը՝ ձմռանը, և յուրաքանչյուր փոփոխություն բերում է նոր ռիթմ, էներգիա և զգացողություն։ 

Այս փոփոխականությունն է, որ ձևավորում է բնության հավասարակշռությունն ու բազմազանությունը, և նույն կերպ արտացոլվում է գինու աշխարհում՝ խաղողի աճից մինչև գինու հասունացում։

Գինեգործ Մարիամ Սաղաթելյանը կներկայացնի տարվա 4 եղանակներին համահունչ գինիների տեսականին, կբացահայտի դրանց առանձնահատկություններն և տարվա եղանակներին համապատասխան գինիների տեսակները։

Միջոցառումը կներառի՝

Տարբեր տեսակի գինիների համտես

Նոր գիտելիքներ և հետաքրքիր փաստեր

Գործարար կանանց ընկերակցության 

Մրցույթներ և շահումներ

Միացեք մեզ՝ բացահայտելու տարվա եղանակների և գինու կախարդական կապը և ստեղծեք նոր գաղափարներ մեկ բաժակ գինու շուրջ։

 

17:00 27-02-2026