Հուշագրի ստորագրում ԱՄԷ—ում գտնվող գործարար կանանց ակումբի հետ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
«Madam Women’s Union»-ի հիմնադիր Տաթև Բեյբությանի և միջազգային «Women Business Circle»-ի հիմնադիր Լեյլա Էլ Աթֆանիի միջև
Այս համագործակցությունը միավորում է երկու կառույցների փորձն ու ներուժը՝ ստեղծելով նոր հնարավորություններ կանանց զարգացման, բիզնեսի ընդլայնման և միջազգային գործընկերային նախագծերի իրականացման համար։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝
Հայ կանանց համար միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծում
Համատեղ մենթորական և կրթական ծրագրերի իրականացում
Բիզնես կապերի ամրապնդում և միջազգային շուկաներ դուրս գալու ուղիների ձևավորում
Տեղական և գլոբալ հարթակներում կանանց առաջնորդության խթանում
Տաթև Բեյբությանի խոսքը
«Madam Women’s Union»-ի ստեղծման օրից մեր առաքելությունն է եղել՝ աջակցել կանանց զարգացմանը, ինքնավստահության ամրապնդմանը և բիզնեսում հաջողություն գրանցելուն։ Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային հարթակ, միավորել փորձառությունները և ստեղծել միջմշակութային ու բովանդակալից նախագծեր։ Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք ուժեղացնել ոչ միայն մեր համայնքները, այլ նաև միջազգային կանանց առաջնորդությունը։
Լեյլա Էլ Աթֆանիի խոսքը
«Women Business Circle»-ի համար մեծ պատիվ է համագործակցել մի կառույցի հետ, որն իր նպատակներով ու արժեքներով նույնանում է մեր միջազգային առաքելությանը։ Մենք հավատում ենք, որ կանանց միասնությունը սահմաններ չի ճանաչում։ Այս համագործակցությունը բացում է նոր հնարավորությունների դարպաս՝ հայ գործարար կանանց համար՝ մուտք գործելու միջազգային բիզնես աշխարհ և ստեղծելու կայուն ազդեցություն համաշխարհային հարթակներում։
Այս համագործակցությունը նոր էջ է բացում՝ կանանց տնտեսական, կրթական և առաջնորդական ներուժի զարգացման գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։
Շարունակեք հետևել մեզ՝ առաջիկա համատեղ նախաձեռնությունների, միջոցառումների և գրանցումների վերաբերյալ մանրամասներին։