«Հոգեբանական կինոակումբ»՝ երբ կինոն վերածվում է ինքնաճանաչման դռան
Մենք՝ ՄԱԴԱՄ ակումբում, հավատում ենք, որ զարգացման ամենաազդեցիկ գործիքներից մեկը՝ բովանդակային կինոն, կարող է փոխել հայացքներ, արթնացնել խորը հույզեր և հանգեցնել ճշմարիտ մտորումների։
Հենց այս գաղափարով էլ կյանքի է կոչվել մեր 2025 թվականի մեգանախագիծը՝
💡 «Հոգեբանական կինոակումբ»։
📌 Նախագիծն իրականացվել է ՄԱԴԱՄ ակումբի անդամ, «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի նախաձեռնությամբ, ով իր մասնագիտական փորձը միավորել է կինոյի արվեստի հետ՝ ստեղծելով ինքնաճանաչման յուրահատուկ հարթակ։
📽 Ի՞նչ է «Հոգեբանական կինոակումբը»
Սա պարզապես ֆիլմ դիտելու ակումբ չէ։
Սա տարածք է, որտեղ կինոն դառնում է մարդուն ճանաչելու միջոց, իսկ քննարկումները՝ հետաքրքիր և բացահայտող։
Յուրաքանչյուր դիտումից հետո մասնակիցները ներգրավվում են հոգեբանի կողմից հատուկ մշակված քննարկման սխեմայի, որի նպատակն է՝
բացահայտել ներքին հարցերը, որոնք արթնացնում է ֆիլմը
հասկանալ հույզերի, ընտրությունների ու վախերի բարդ կառուցվածքը
զարգացնել էմոցիոնալ ինտելեկտն ու ռեֆլեկսիայի հմտությունները
Նախագծի նպատակներն են՝
✔️ Ֆիլմն օգտագործել որպես հոգեբանական վերլուծության գործիք
✔️ Խթանել կանանց ինքնաճանաչումը՝ ստեղծելով լսող և ըմբռնող միջավայր
✔️ Հոգեբանության լեզվով խոսել կյանքի մասին՝ հասանելի, խորքային և հուզական ձևով
✔️ Ուժեղացնել ՄԱԴԱՄ համայնքի ներսում բարոյահոգեբանական աջակցությունը
Ո՞ւմ համար է այս նախագիծը
Նրանց, ովքեր պատրաստ են հանդիպել ինքն իրենց՝ վերապրված պատմությունների ու ֆիլմային կերպարների մեջ
Եվ բոլոր նրանց, ովքեր փնտրում են մի տեղ, որտեղ մտքերը չեն դատապարտվում, այլ լսվում են
Ինչպես է իրականացվում
📽 Ամսական 1 ֆիլմ՝ ընտրված թեմատիկ ուղղությամբ
🧠 Քննարկում՝ Մարիամ Մեհրաբյանի մասնագիտական ուղղորդմամբ
🧾 Մասնակիցների համար՝ տրամադրվում է մշակված հարցաշար, մտքերի գրանցման, վերլուծության համար
☕ Ջերմ մթնոլորտ, թեյախմություն և բաց շփում
📩 Մասնակցության հայտերն ու առաջին ֆիլմի մասին մանրամասներն՝ պարբերաբար կարող եք տեսնել մեր էջում։
Հետևե՛ք մեր էջին, միացե՛ք համայնքին։
ՄԱԴԱՄ ակումբը հպարտությամբ է աջակցում անդամների նախաձեռնություններին։