Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բիզնես էթիկետի դերը գործնական հարաբերություններում

Միջոցառման մասին

ՄԱԴԱՄ գործարար կանանց բիզնես ակումբում հիանալի ավանդույթ է ձևավորվել՝ կրկին հանդիպում ենք Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի հետ, ում հետ յուրաքանչյուր հանդիպում անցնում էանչափ հետաքրքիր և ինտերակտիվ։ Նրա հետ առաջին հանդիպումից հետո սկիզբ է դրվել կարևոր համագործակցության՝ ՄԱԴԱՄ բիզնես-ակումբի և Հայ Գործարարների Ասոցիացիայի միջև։ Դա նշանակում է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական՝ ավելի ու ավելի հետաքրքիր թեմաներով։

 

Գոհար Ղումաշյանը հանդիսանում է Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրենը, միավորում է ամբողջ աշխարհի հայ գործարարներին մեկ աշխատանքային միջավայրում և ներգրավում է նրանց Հայաստանի բիզնես նախագծերում ներդրումներ իրականացնելու համար:

 

Օրվա քննարկվող թեմաներն են՝


▪️Ի՞նչ է բիզնես էթիկետը և Ի՞նչու է այն կարևոր
▪️Բիզնես Էթիկետի հիմնական կանոններ
▪️Գործնական հանդիպումներ և նամակագրություն
▪️Միջազգային գործընկերների հետ հարաբերություններ

17:00 16-04-2024