Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բանակցություններ

Միջոցառման մասին

Մեր այսօրվա խոսնակն է Կարեն Բեքարյանը, ով հանդիսանում է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ։
 

Կարեն Բեքարյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի V և VI գումարման պատգամավոր, ՀՀ հանրային խորհրդի անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական, Հանրային ռադիոյի լրատվական, քաղաքական և վերլուծական ծրագրերի տնօրենի տեղակալ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ:
 

Ունի դասավանդման և խորհրդատվական գործունեության երկար տարիների փորձ։ Նախագահել է «Եվրոպական ինտերգրացիա» հասարակական կազմակերպությունը, ղեկավարել է տարբեր մակարդակի բանակցային գործընթացներին և բանակցային տեխնոլոգիաներին, հանրային կապերի կառուցմանն ու հանրության հետ շփումների հմտությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ ծրագրեր, ղեկավարել է «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը: Դասավանդել է Երևանի պետական, Հայաստանում Ֆրանսիական, Հայ-ռուսական համալսարաններում: Խորհրդատվական աշխատանք է իրականացրել պետական և ոչ պետական մարմինների և անհատների համար՝ իմիջի կերտման և զարգացման, բանակցությունների և բանակցային մեթոդների, միջազգային հարաբերությունների և ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ 

 

Հեղինակել է վերլուծական և գիտական բազմաթիվ հոդվածներ, «Ճոճանակ․ Արցախյան հակամարտություն» և «Խոշորացույց․ մենք և հարևանները» գրքերը։

18:00 12-03-2024