Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Ծաղկազարդ․ հոգևոր կապի և համերաշխության խորհրդանիշ

Միջոցառման մասին

Ծաղկազարդ․ հոգևոր կապի և համերաշխության խորհրդանիշ

Ապրիլի 13-ին, Մադամ Բիզնես Ակումբը նախատեսում է առանձնահատուկ այց Էջմիածնում, որտեղ միասին կմասնակցենք Ծաղկազարդի տոնակատարությանը։

Ծաղկազարդը՝ Զատիկի նախորդող կիրակին, խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ սիրո, խաղաղության և բարության ուղերձով։ Այս օրը առանձնահատուկ է իր հոգևոր խորհուրդով, իսկ հայ եկեղեցու ավանդույթներում այն համարվում է երեխաների օրհնության օր։

 Մենք միասին կմասնակցենք արարողությանը, վայելելով եկեղեցական  մթնոլորտը՝ կապելով այս խորհրդավոր տոնը մեր սեփական ներաշխարհի ու ճանապարհի հետ։Այցի ընթացքում կայցելենք նաև Մեր Տուն և Մաչանենց Տուն՝ պատմամշակութային արժեքներով հարուստ վայրեր, որտեղ ոչ միայն կծանոթանանք մեր մշակութային ժառանգությանը, այլև նորովի կզգանք հայ ընտանիքի ջերմությունն ու հայկական ավանդույթների կարևորությունը։

:small_blue_diamond: Ինչու՞ է այս այցը կարևոր մեզ համար։

  • Այն առիթ է հոգևոր վերազարթոնքի, ինքնաճանաչման և միասնականության համար։
  • Մեզ հնարավորություն կտա վերամիավորվել հայկական հոգևոր և մշակութային արմատներին։
  • Կապահովի համերաշխ և ջերմ միջավայր՝ նոր փորձառություններ կիսելու համար։

Միասին կվայելենք մեր օրը, կկիսվենք գեղեցիկ պահերով և կհարստացնենք մեր արժեքային աշխարհը։

12:00 13-04-2025