Միջոցառման մասին
Կարիերա, ընկերություն, ընտանեկան հարաբերություններ, կապեր... Այս ամենը կառուցված է հաղորդակցության այն առանձնահատուկ սկզբունքների վրա, որոնցով դուք հարաբերվում եք ձեր շրջապատի հետ: Կարևորելով խոսքի մշակույթն ու հաղորդակցման հմտությունները՝ ՄԱԴԱՄ գործարար կանանց ակումբում խոսքի կառուցման և ձևակերպման թեմայով հանդիպում է անցկացվել Էդուարդ Այանյանի հետ:
Էդուարդ Այանյանը հրապարակախոս, հեղինակային խոսքի մարզիչ, հեռուստատեսային, բեմական, կինոյի, ռադիոյի, երաժշտական բազմաթիվ նախագծերի հեղինակն է։ Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում։
Օրվա քննարկվող թեմաներն են՝
Կոմունիլացիայի կառուցում և սկզբունքներ
Մտքի շարադրում
Գրավոր և բանավոր խոսք
Անձնական և գործնական միջավայրում խոսքի և մտքի կառուցում