Միջոցառման մասին
Մեր հանդիպման ընթացում կքննարկենք կարծրատիպային մտածողության հաղթահարման ելքերը, իսկ մեր խոսնակը Արկադի Մեհրաբյանն է՝ հայտնի հոգեբան, հոգեթերապևտ, փորձագետ-հոգեբան, ով դատական համակարգում շատ անվանի է՝ իբրև ամուսնալուծությունների հարցերով քրեաիրավական ոլորտում էքպերտիզաներ անցկացնող մասնագետ։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնը ստեղծվել է 2007 թ․-ին՝ Արկադի և Մարիամ Մեհրաբյանների գլխավորությամբ: Ներկայումս <<Ժեստ>> հոգեբանական կենտրոնը հանդիսանում է բազմամյա հարուստ փորձ ունեցող, ազգաբնակչությանը հոգեբանական, լոգոպեդական, իրավաբանական ծառայություններ մատուցող համակարգված օղակ:
Կարծրատիպային մտածողությունը միշտ հանգեցնում է նևրոզի ։ Կարծրատիպերը այն քարացած մտքերն են, այն համոզմունքներն են, որոնք մարդուն տալիս են հակասական զգացողություններ։
Մեր օրերում գործարար կինը պետք է ազատ լինի կարծրատիպային մտածողությունից։