Միջոցառման մասին
Յուրաքանչյուր մարդ յուրովի է փորձում պատասխանել իր գլխում պտտվող հավերժական հարցերին: Ստեղծագործությունն այն ճանապարհն է, որի միջոցով փնտրում են այդ հարցերի պատասխանները: Արվեստի հետ շփումը թույլ է տալիս` հարմարվել մեր կյանքի փոփոխություններին, փնտրել իմաստ այն ամենում, ինչ անում ենք, զգում:
«Մադամ» գործարար կանանց ակումբն այս անգամ հանդիպում է անցկացնելու ORNAMEN’T-ում, որտեղ ակումբի անդամները հնարավորություն կստանան իրենց մտքերն ու հույզերն արտահայտել ներկերի, գույների միջոցով կտավի վրա։
Արտ-թերապիան կապված է անհատի ստեղծագործական հնարավորությունների բացահայտման ու թաքնված ուժերի ազատագրմանը: Արդյունքում մարդը գտնում է իր պրոբլեմների լուծման արդյունավետ ձևերը:
Մադամներին կուղղորդի ORNAMEN’T-ի հիմնադիր Գոհար Գալստյանը, ով մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է։ Նա աշխատել է Հայ Հնագույն Ձեռագրերի ուսումնասիրության թանգարան ինստիտուտում՝ Մատենադարանում: Ու հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ հնագույն ժառանգությունը հնարավոր է նորովի ապրեցնել ու մոտեցնել մարդկանց: