Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Ինչպես է ուժեղ գործատուի բրենդը ազդում տաղանդների և հաճախորդների ներգրավման և պահպանման վրա

Միջոցառման մասին

Ուժեղ գործատի բրենդը էական ազդեցություն ունի ոչ միայն տաղանդների ներգրավման և պահպանման, այլև հաճախորդների հավատարմության վրա: Այս կապը հասկանալը և գործատուի բրենդինգի ակտիվ կիրառումը կօգնի ընկերություններին ոչ միայն հաջող մրցակցել աշխատաշուկայում, այլև ամրապնդել իրենց դիրքերը ապրանքների և ծառայությունների շուկայում:

 

Հանդիպման շրջանակում Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ ՈՒսնունցի հետ կխոսենք կազմակերպության հաջողության վրա գործատուի բրենդի ազդեցության և տաղանդների ու հաճախորդների ներգրավման և պահպանման միջև կապի մասին: Կքննարկենք գործատուի բրենդի կարևորությունը և դրա ազդեցությունը ընկերության վաճառքների բարձրացման վրա:

 

Սերգեյը կներկայացնի նաև Skill Event Marketing ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա Career City Fest` Լավագույն գործատուների փառատոնը և կկիսվի ինչպե՞ս օգտագործել փառատոնի եզակի գործիքներն ու ընձեռած հնարավորությունները Ձեր ընկերության առջև դրված նպատակներին հասնելու համար։

18:00 09-04-2024