Հետ գնալ
Միջոցառման մասին
Ուրախ ենք հայտարարելու ՄԱԴԱՄ Գործարար կանանց ակումբի հերթական կարևոր հանդիպման մասին, որը տեղի կունենա «Կերոն» Զարգացման Հիմնադրամի հյուրընկալ միջավայրում։
«Կերոն» Զարգացման Հիմնադրամն իր առաքելությամբ նպատակ ունի ստեղծելու գրավիչ և խթանող միջավայր այն եռանդուն ու նախաձեռնող անձանց համար, ովքեր օժտված են հարուստ մարդկային կապիտալով։ Հիմնադրամի գործունեությունը միտված է նրան, որ այդ անձանց ջանքերը լինեն առավելագույնս արդյունավետ՝ ի շահ իրենց, մեր հանրության և երկրի կայուն զարգացման։ «Կերոնը» կենտրոնանում է կրթության, նորարարության և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու վրա, որոնք անմիջապես համահունչ են ՄԱԴԱՄ ակումբի առաջադեմ տեսլականին։
Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՄԱԴԱՄ ակումբի ողջ գործարար համայնքին՝ համախմբվելու և անդրադառնալու մեր ընդհանուր նպատակների և ռազմավարական անելիքների քննարկմանը։
Միջոցառման ընթացքում մենք կքննարկենք՝ Հետագա անելիքները, կորոշենք հետագա նպատակները;
Կորոշենք ակումբի առաջիկա զարգացման նոր թիրախներն ու ձգտումները՝ հաշվի առնելով գործարար միջավայրի փոփոխությունները։
Կմշակենք գործնական մեխանիզմներ և համագործակցության նոր մոդելներ՝ արդյունավետորեն հասնելու մեր սահմանած բոլոր նպատակներին։
Ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը և նոր գաղափարները կենսական նշանակություն ունեն մեր ակումբի առաջընթացի համար։
Այս հանդիպումը հետագա զարգացում ունեցող հանդիպումների շարքից է, որտեղ յուրաքանչյուր անդամի ներդրումը գնահատվում է որպես հավաքական հաջողության անբաժանելի մաս։
Անհամբեր սպասում ենք ձեզ «Կերոն» Հիմնադրամում՝ ապագան միասին ուրվագծելու համար:
Հանդիպամնը ներկա կլինեն
1. Կերոն հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանը
https://www.facebook.com/vanane.ararktsyan
2. Կերոն հիմնադրամնի զարգացման գծով ղեկավար Իրինա Փահլևանյանը https://www.facebook.com/irina.pahlevanyan
3. Աննա Սալոմեն, Կերոն հիմնադրամնի մարքեթինգի պատասխանատուն