Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

«Բիզնես մոդել կանվասի կիրառությունը ընկերության մասշտաբայնացման և աճի նպատակով»

Միջոցառման մասին

«Կանվաս» բիզնես մոդելը շարունակում է մնալ բիզնեսի մոդելի բացահայտման և նախանշման կարևոր ու չափազանց պրակտիկ գործիքներից մեկը։

Այս գործիքի կիրառմամբ մենք պարզ տեսնում ենք բիզնեսի արժեքայնությունը, հնարավորությունները, հեռանկարները։ Սա միջոց է նախանշելու զարգացման ուղիներն ու պարզ տեսնելու այն շղթան, քայլերի հաջորդականությունը, որը գաղափարը կվերածի գործող և արդյունավետ բիզնեսի։

Իսկ ի՞նչ հնարավորություններ է այն մեզ տալիս եղած բիզնեսի աճը նախանշելիս և մասշտաբներն ընդլայնելիս։

Կքննարկենք Սամվել Գևորգյանի հետ՝ դիտարկելով հստակ օրինակներ և յուրաքանչյուր մասնակցի բիզնեսի նրբությունները հաշվի առնելով։

 

Սամվել Գևորգյանը բիզնես խորհրդատու է, ով աշխատել է ամենատարբեր ոլորտներում։

Նա հիմնադրել է Business Support Center խորհրդատվական ընկերությունը։

Հեղինակել է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում», և «1 րոպե անց» գրքերը։

Մշտապես հանդես է գալիս մոտիվացիոն դասախոսություններով, ելույթներով, դասավանդում է բուհերում, անդամակցում է միջազգային ու տեղական մասնագիտական ասոցիացիաների և միությունների։
 

18:00 11-05-2023