Haleb Store

Հետ գնալ
Ալինա Մասրյան
Ալինա Մասրյան

Ձեզ ենք ներկայացնում «Haleb Store» խանութների ցանցի հիմադիր և տնօրեն Ալինա Մասրյանի հարցազրույցը:

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես 
-Լրիվ պատահական։ Ինձ համար մարդիկ երկու խմբի են պատկանում՝ արտադրող և սպառող։ Կա՛մ որոշում ես, որ դու արտադրող ես, ինչ-որ մի բան պետք է ստեղծես, արտադրես, կա՛մ որոշում ես մնալ սպառողի կարգավիճակում։ Դա մարդուց է գալիս, անկախ նրանից՝ կին է, թե՝ տղամարդ։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ 
-Ամեն մի դրական բան, որը կարող է լինել բառ, միտք, հայացք, այն ամենն, ինչն իր մեջ դրական է պարունակում։ Դա ինձ ժպիտ է պարգևում։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում 
Դրական ժպիտները։ 

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը 
-Սկզբում շատ դժվար էր․երեխաները դեռ փոքր էին, խնամքի կարիք ունեին։ Եվ ես, նոր տեղափոխված լինելով, չունեի օգնակաան։ Իմ հանգստի, իմ ազատ ժամանակի հաշվին, երբ բոլորը քնած էին, ես մտնում էի խոհանոց, որ ճաշը պատրաստեմ։ Բոլորը քնած՝ ես անում էի բիզնեսի համար այն, ինչ կարող էի։ 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները 
-Աշխատելով, վերլուծելով, թե դժվարությունն ինչ է, գտնելով դժվարության հիմքը և փորձել խնդրին լուծում տա, և ոչ թե երևույթին։  Այսինք անալիզ անել և ըստ այդ խնդրի լուծման համար նոր ռազմավարություն մշակել:

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին
-Այս պահին երկու գործ եմ վարում։ Մեր հաջորդ երկու տարվա պլանները հետևյալն են․  ընկերության արտահանումն ավելացնել (քանի որ փոքր շուկա է և մրցակցությունը գնալով շատանում է, առաջարկ կա և պահանջարկը զուգահեռ քչանում է)։ Դրա համար պետք է համաշխարհային շուկա տանել բրենդը և, ինչու ոչ, նոր արտադրությունների մասին մտածել Հալեպում։ Մեր նպատակների մեջ են մտնում նաև buyarmenian.com-ի միջոցով Amazon-ում գրանցվելը, mobile application ստեղծելը և Ամերիկայում ֆիզիկական խանութ ունենալը։