Միջոցառման մասին
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերին նշում է Աստվածամոր ծննդյան օրը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին, և Սփխեչը սեպտեմբերի 14-ին, այս երկու տոների խորհուրդի մասին ավելի շատ տեղեկություն ունենալու համար հանդիպում ենք կազմակերպել Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթևի հետ։
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր Եկեղեցիներն անփոփոխ տոնում են Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:
Մարիամն, ում անունը մեկնաբանվում է լուսավորյալ կամ Աստծո սիրելի, ուխտի զավակ էր։ Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով: Նա եղավ Աստծո պատասխանն այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ չունեցող նրա ծնողները։
Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։
Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման, գաթան, ոսպով շորվան:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու:
Հանդիպմանը մեզ հետ կզրուցի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթևը
իhttps://www.qahana.am/priests/149322463,