Հետ գնալ
Միջոցառման մասին
Հերթը հիմա քոնն է։
Մադամ գործարար կանանց ակումբը մեկնարկում է նոր կրթական ծրագիր՝ «Բիզնեսի կողմնացույց», որը նախատեսված է կին գործարարների համար։ Դասընթացի նպատակն է բիզնեսը տեղափոխել հաջորդ մակարդակ։
Դասընթացի ընթացքում կմշակեք ձեր բիզնեսի իրական օրինակները, կկազմեք հստակ ռազմավարական պլան և դասընթացի մենթորությամբ կիրականացնեք այն։
Սա հնարավորություն է վերաբրենդավորելու Ձեր անձը, Ձեր բիզնեսը և տեղափոխվելու հաջորդ մակարդակ։
Դասընթացի մասնակիցները կստանան՝
կողմնացույց,
քարտեզ,
սունդուկ՝ գալարներով լի,
ավազե ժամացույց,
մետաղե սերտիֆիկատ,
բիզնես օրինակ վերլուծություն,
բիզնեսի ռազմավարական պլանի կազմում։
Դասընթացավար՝ Մադամ գործարար կանանց ակումբի հիմնադիր Տաթև Բեյբությունից։
Եթե պատրաստ եք համակարգված աճի, ապա այս դասընթացի մասնակցելը ձեր հաջորդ քայլն է։
Օֆլայն հանդիպում՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 11։00։
Օնլայն հանդիպում՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 14։00։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԵՂԻՆԱԿ
• հանդիսանում է «Տա-Թևեր», «Հաջողության գաղտնիքները» գրքերի հեղինակը
• 10 և ավել տարիներ ղեկավարել է Brandon ընկերության մարքեթինգի բաժինը, պատասխանատու լինելով բրենդինգի, ռազմավարությունների մշակման և իրականացման համար, ղեկավարել է 1000-ից ավել բրենդերի ստեղծումն և զարգացումը
• հիմնադրել է «Մադամ» գործարար կանանց ակումբը, որը նպաստում է կանանց բիզնեսի զարգացմանը, ակումբն գործում է 3 տարի, և համախմբել է 80-ից ավել գործարար կանանց:
• դասավանդում է ՀՊՏՀ-ում, Բրենդոն ակադեմիայում,
• միջազգային կառույցներում, ebrd-ում հանդես է գալիս, որպես բիզնես խորհրդատու, card հիմնադրամում, օxygen hիմնադրամում,
• տարբեր միջազգային կոնֆերանսների և համաժողովներին հանդես է գալիս, որպես բանախոս, մենթոր, բիզնես խորհրդատու, հիմնականում բիզնեսի ստեղծման և զարգացման, մարքեթինգի, բրենդինգի և բիզնես քոուչինգ թեմաներով: