Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Oնլայն վաճառքներ wildberries, ozon

Միջոցառման մասին

✨ Այսօր բիզնես աշխարհում կանոնները փոխվել են։
Եթե մի ժամանակ վաճառքը տեղի էր ունենում միայն խանութում կամ գրասենյակում, ապա հիմա այն տեղափոխվել է օնլայն հարթակներ։
Wildberries-ը, Ozon-ը և նմանատիպ հարթակները դարձել են այն բեմը, որտեղ բրենդերը գտնում են իրենց հաճախորդներին ամբողջ աշխարհում։

🔥 Բիզնեսի շարժիչ ուժը վաճառքներն են, իսկ օնլայն վաճառքները՝ ապագան։


Wildberries, Ozon և այլ հարթակներ այսօր բացում են նոր դռներ բրենդների համար։
Այս թեմայով հանդիպումը կվարի Wildberries-ի պաշտոնական գործընկեր, ՄԱԴԱՄ ակումբի անդամ Անահիտը։

📌 Եթե արդեն ունեք ապրանք Wildberries-ում
📌 Կամ ցանկանում եք նոր ապրանք ավելացնել

Այս հանդիպումը հենց Ձեզ համար է ✨

👉 Կվերլուծենք Ձեր էջերը
👉 Կուսումնասիրենք մրցակիցներին
👉 Կհասկանանք ինչ վաճառքի հնարավորություններ կան
👉 Եվ կստուգենք՝ արդյոք օգտագործում եք բոլոր գործիքները վաճառքի ծավալներն ավելացնելու համար

Միացեք և բացահայտեք օնլայն վաճառքների ուժը 🚀

 

Բանախոսն Անահիտ Խուդինյանն է, Ռիչ Վայլդբերիս. ընկերության հիմնադիրը, ով ունի գրանցած  բազմաթիվ հաջող փորձեր օնլայն վաճառքների ոլորտում։

Հանդիպման ժամանակ կընտրենք հենց Ձեր ապրանքներն, եթե արդեն առկա ենք օնլայն հարթակներում վերլուծություն կանենք Ձեր ապրանքների ներկայացմանը ձևը և կմշակենք ճանապարհային քարտեզ, Մադամ ակումբի անդամներն հնարավորություն կունենան օգտվել անվճար խորհրդատվությունից և մասնագետի աջակցությունից։

16:00 04-09-2025