Blog

Back to blogs

8 կանայք, որ փոխեցին պատմությունը

Ցանկացած ոլորտում հաջողության հասնում է նա, ով պայքարում է, ունի ամուր կամք և չի վախենում ռիսկերից: Madam-ի բլոգում ձեզ ենք ներկայացնում 8 կանանց պատմություն, ովքեր կարողացել են կոտրել կարծրատիպեր և փոխել աշխարհը: Եվ թող նրանց օրինակները ոգեշնչման աղբյուր դառնան ձեզ համար:

  1. Մայր Թերեզա

Այս կնոջ կյանքը բարի լինելու կարևորության մեծ վկայությունն է: Նա իր կենդանության օրոք համարվում էր սուրբ. նա տնետուն էր գնում՝ հավաքելով հագուստներ, դեղեր՝ օգնելու անօթևաններին, կարիքավորներին։ Շուտով Մայր Թերեզային միացան համախոհները և միասին ստեղծեցին մի քանի օգնության տներ՝ ժամանակակից հոսպիսների նախատիպերը։ Այսօր հազարավոր մարդիկ աշխարհի ավելի քան 130 երկրներում ներգրավված են Մայր Թերեզայի գործում, և նրա անունով կան խնամքի կենտրոններ, բարեգործական կազմակերպություններ և հիվանդանոցներ ողջ աշխարհում:

  1. Կլարա Ցետկին

Հայտնի հեղափոխական, որին կանայք պարտական ​​են մարտի 8-ի տոնի համար. որպես նշանավոր սոցիալ-դեմոկրատ՝ Ցետկինը ողջ ուժով պայքարում էր մարդկության թույլ կեսի իրավունքների համար՝ ոչ միայն աշխատանքային ռեժիմի մեղմացման, այլ նաև տղամարդկանց հետ հավասար հիմունքներով համընդհանուր ընտրական իրավունքի և այլ սոցիալական բոնուսների տրամադրման համար:

  1. Վալենտինա Տերեշկովա

Տիեզերագնացության ոլորտում կանանց չափանիշների ցանկն այնքան մանրամասն էր, որ թվում էր, թե ընտրում էին ոչ թե տիեզերական գործողության մասնակցի, այլ Միսս Տիեզերքի ստանդարտներով գեղեցկուհու. քաշը մինչև 70 կգ, հասակը մինչև 170 սմ, կատարյալ առողջություն, հաղորդակցման հմտություններ, արագ կողմնորոշման հմտություն: Հարցման և տեսական վերապատրաստման արդյունքների համաձայն՝ հինգ թեկնածուներից վերջինն էր Վալենտինա Տերեշկովան, սակայն մնացած աղջիկները նրան զիջում էին հասարակական գործունեությամբ։ Արդյունքում, նա էր, ով ոտք դրեց Vostok-5 նավի հարթակ և դարձավ առաջին կին տիեզերագնացը: Թռիչքից հետո Տերեշկովան երկար ժամանակ աշխատել է որպես տիեզերական սարքավորումների փպորձարկող, եղել է Պետդումայի պատգամավոր և հասարակական գործիչ՝ միաժամանակ արելով սովորական խորհրդային կնոջ կյանքով՝ ամուսնու և երեխայի հետ։ Ի դեպ, Ելենա Անդրիյանովան՝ Վալենտինայի դուստրը, դարձավ աշխարհում առաջին մարդը, ում հայրն ու մայրը տիեզերագնացներ էին։

  1. Ինդիրա Գանդի

Ինդիրան մեծացել է քաղաքականապես ակտիվ ընտանիքում և սովորել է ապրել հասարակության հետ և հանուն դրա: Գանդիի իշխանության տակ էր մի երկիր, որը դժվար էր կառավարել՝ հազարավոր անօթևաններ, մոլեգնող աղքատություն, կոռուպցիա։ Արդյունքում՝ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում երկու ժամկետ անցկացնելով, փորձի ու սխալի միջոցով՝ Ինդիրա Գանդին երկիրը զարգացրեց և ուղղեց դեպի ազգայնացում։ Հասարակ ժողովրդի համար նա դարձավ իշխանության գլխավոր խորհրդանիշը և «ամբողջ Հնդկաստանի մայրը»:

  1. Մարիա Սկլոդովսկա-Կյուրի

Մեծ ֆիզիկոս և քիմիկոս Մարիան աշխարհում միակ կինն է, ով երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի (ռադիոակտիվության հայտնաբերման և պոլոնիում և ռադիում տարրերի հայտնաբերման համար): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մարի Սկլոդովսկա-Կյուրին՝ արդեն իսկ ճանաչված գիտնական և Նոբելյան դափնեկիր, որպես Կարմիր խաչի ռադիոլոգիայի ծառայության տնօրեն, ստանձնեց վիրավորներին հետազոտելու համար դյուրակիր ռենտգեն սարքերի կարգավորումն ու սպասարկումը։ Այս սարքերի ստեղծման մեջ Մարի Կյուրին ունի շատ մեծ ներդրում: Հետաքրքիր է, որ նա նաև միակ կինն է, ում դուստրը նույնպես Նոբելյան մրցանակ է ստացել և քիմիայի բնագավառում նույնը, ինչ մայրը:

  1. Մարգարետ Թեթչեր

Փաստորեն, առաջին կին վարչապետը՝ <<Երկաթե տիկինը>>ուներ բարձրհեղինակություն, երկիրը ղեկավարելու և բոլոր քաղաքական ու տնտեսական գործընթացներին լիարժեք մասնակցելու կարողություն։ Թեթչերի օրոք երկրի տնտեսությունը սովորականից երեք անգամ ավելի արագ աճեց, և նա ինքն էլ դարձավ կին քաղաքական գործչի մոդել՝ բազմաթիվ այլ կին ներկայացուցիչների հնարավորություն տալով հասնել իշխանության ամենաբարձր պաշտոնների:

  1. Բիլլի Ջին Քինգ

Նա ճանապարհ հարթեց կանանց համար թենիսում և մինչ օրս ունի Ուիմբլդոնի ամենաշատ հաղթանակների ռեկորդը: Նա հիմնեց Կանանց թենիսի համաշխարհային ասոցիացիան և երաշխավորեց, որ կին թենիսիստուհիների համար նախատեսված մրցանակները նույնական լինեն տղամարդկանց համար վճարվող մրցանակներին: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բիլի Ջինը մարտահրավեր նետեց աշխարհի առաջին ռակետին (1973 թվականին դա Բոբի Ռիգսն էր) ապացուցելու, որ կանայք թենիս են խաղում ոչ ավելի վատ, քան տղամարդիկ։ Քինգը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ վերջ տալով կանանց թենիսում չմասնակցելու մասին խոսակցություններին:

  1. Ադա Լավլեյս

Բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի դուստրը համարվում է պատմության մեջ առաջին ծրագրավորողը, ով մշակել է աշխարհի առաջին թվային համակարգիչը՝ ծրագրային կառավարմամբ։ Ադան գրել է այնպիսի ծրագրեր, որոնք իր ժամանակակիցներից ոչ ոք չի հասկացել, սակայն հետագայում դրանք կազմել են առաջին համակարգչային ծածկագրերի հիմքը։

Հենց այս կանանց շնորհիվ է, որ ժամանակի ընթացքում կարողացել ենք հաղթահարել թույլ սեռի կարծրատիպը և կանանց հանդեպ խտրական վերաբերմունքը: Այսքանն էր Madam-ի այսօրվա բլոգը, սիրելի կանայք, փոխեք աշխարհը՝ ձեռնարկելով մեծ գործեր: