Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Լուսինե Պողոսյան․ ՍԿԶԲՈՒՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԷՐ Ի՛Ր ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ՀԵՏՈ ՈՐՈՇԵՑ ԿԻՍՎԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ…

Լուսինե Պողոսյանը, ով մասնագիտությամբ լեզվաբան է՝ օտար լեզուների մասնագետ, կարողացել է իր ամենամեծ սիրուց ու հմտությունից եկամտաբեր բիզնես հիմնել և ստեղծագործել, արարել , կյանքի կոչել իր տարերքը: Խոսքը Vanilla Cake-ի մասին է, որ բարձրակարգ հումքից արտադրվող խմորեղենների ապրանքանիշ է: Բայց մինչ գործարար կին դառնալը, նա որպես երիտասարդ աղջիկ, ապա և երկու երեխաների մայր իր տարերքն էր համարում խոհանոցը, որտեղ ոչ թե աշխատում էր, այլ ստեղծագործում: Խոհանցում աշխատելը՝ եփել, թխել, Լուսինեն որպես մեդիտացիա է ընկալում, վայր, ոտեղ հանգստանում է, զբաղմունք, որը ակտիվացնում, վերականգնում է իր ներքին էներգիան: Լուսինեի համար ցանկացած մատուցվող ուտելիք, եթե անգամ այն միայն ի՛ր համար է պատրաստված, պետք է լինի և՛ համեղ, և՛ որակյալ, և՛ էսթետիկ տեսք ունենա: Ընտանիքի անդամները ևս շատ են սիրում ու հաճույքով են համտեսում Լուսինեի պատրաստած տորթերն ու թխվածքները, ու քանի որ նրա ամուսինը գործարար մարդ է և ունի բիզնես մտածելակերպ անընդհատ կրկնում էր, որ Լուսինեն կարող է իր պոտենցիալը վերածել բիզնեսի: Սակայն ամեն բան փոխվեց այն պահից, երբ Լուսինեն ունենալով հանդերձ գեղեցիկ ընտանիք, սիրող ամուսին, 2 հրաշալի երեխաներ, տուն, ապրելու միջոցներ, հասկացավ, որ իրեն լիարժեք երջանիկ լինելու համար ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի հերիքում: Իսկ դա ինքնաիրացումն էր ու խոսեց ամուսնու հետ: Ամուսինն էլ , միանշանակ կողմ էր, որովհետև համոզված էր, որ իր կնոջ մոտ ամեն ինչ ստացվելու է: Այսպես ծնվեց Vanilla Cake-ը, https://vanilla.am/ որը, ինչպես Լուսինեն կասեր, իր համար ուղղակի բիզնես չէ, այլ ինքնառեալիզացվելու, իր մտքերը իրականացնելու, ռելաքս ապրելու միջոց: Այժմ իր մտքերը, իր գաղափարները, իր բաղադրատոմսերն այլևս ոչ միայն իր տանն են ու իր գլխում, այլև հասանելի են դարձել բոլոր նրանց, ովքեր գնահատում են որակը, համն ու գեղեցկությունը: Եվ այս իրականության գիտակցումը Լուսինեին բավարարվածություն ու երջանկություն է պարգևում: Համադրելով ինքն իրեն՝ այսօր ու նախկինում, հասկանում է, որ իր նախորդ տարբերակներում ինքը կայացած էր իր կյանքի բոլոր դերերում՝ դուստր, քույր, կին, մայր, հարս, բայց որպես անհատ իրացված չէր: Իր ներկա՛ տարբերակում չիրացվածի զգացողությունն այլևս չկա: Հիմա նա տեղ ունի, ուր կարողանում է իր մտքերին շունչ տալ , իր պատկերացումները կյանքի կոչել: Լուսինեն այն մարդկանցից է, ով անընդհատ ինքնակրթվում է, իսկ հաջողության հիմքն էլ համարում է ինքնաճանաչումը: ՈՒստի համոզված է, որ ինչքան էլ տղամարդն ու կինը շատ հարցերում հավասար են, բայց բիզնեսում կնոջն ավելի դժվար է, որովհետև կինը ուրիշ դերեր ու պարտականություններ էլ ունի, ու դա բնությունն է այդպես ստեղծել: Եթե կնոջն է տրված մայրանալու առաքելությունը, ուրեմն և երեխային մեծացնելու, հոգ տանելու և նրա հետ կապված շատ ու շատ հարցեր ևս մոր վրա են, իսկ դա արդեն խոսում է անհավասարության մասին: Բայց չի խոսում անհնարինության մասին: Լուսինեն համոզված է, որ բնությունը կնոջը նաև կրկնակի ուժ և էներգիա է տվել, համապատասխան պահին իր ռեսուրսները անգամ քառապատկելու հնարավորություն, որից էլ օգտվում են ա՛յն կանայք, որոնք գիտեն այդ մասին և չեն վախենում լքել իրենց հարմարավետության գոտին: Ինքը գիտի, օգտագործում է և դա անվանում է <<չսպառել ռեսուրսներդ և անպայման զբաղվել սիրելի՛ գործով, որովհետև չսիրելի գործը շատ մեծ էներգիա է խլում>>: Սակայն միայն սերը բավակա՛ն չէ լավ վաճառքներ ունենալու համար: Լուսինեն այն մարդկանցից է, ով իր բիզնեսի սկզբնական փուլում անձամբ էր կարգավորում բոլոր հարցերը, իսկ դա անելու համար նախ պետք է գիտելիքներ ու գափար ունենաս այդ ոլորտներից: Սովորեց մարքետինգ, հաշվապահություն, ՍՄՄ և որ ամենակարևորն է ձեռք բերեց փորձ, որն օգնեց հասկանալ, թե իր բիզնեսում որ մոդելն է աշխատում: Այսօր, երբ արդեն ունի մեծ թիմ և բոլոր ճյուղերի համար պատատասխանտու մասնագետներ, նա շարունակում է իր ձեռքը պահել բիզնեսի զարկերակի վրա, որովհետև համոզված է՝ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող հասկանալ ու ճանաչել իր նպատակներն ու պատկերացումները: Եթե նոր ծրագիր են գրում՝ մասնակցում է, եթե գովազդի համար նկարահանումներ են իրականացնում՝ մասնակցում է, որովհետև նկարահանողը հնարավոր է չիմանա, թե ինչի վրա պետք է շեշտը դնի, կարող է չհասկանա տվյալ խմորեղենի առավելությունը, իսկ դու գիտես, դու հուշում ես: Լուսինեի համար կարևոր է , որ իր յուրաքանչյուր աշխատակից իր հետ նույն ալիքի վրա լինի: Իսկ դա նշանակում է, որ պետք է հմուտ լինես նաև ճիշտ կադրեր ընտրելու գործում, որն, ըստ նրա, ամենադժվար հարցերից մեկն է: <<Կանանց հետ աշխատելը բարդ է, հրուշակագործ կանանց հետ՝ առավել ևս, որովհետև նրանք շատ ռոմանտիկ են, իսկ բիզնեսը ռոմանտիզմ չի սիրում: Եվ այստեղ դու պետք է քո ներսում երկու կին կրես՝ ռոմանտիկ և սառը դատող, որ բիզնեսդ չտուժի >>,-ասում է Լուսինեն: Ինքը ևս սկզբից ռոմանտիկ էր, բայց բիզնես ունեցող ամուսինը օգնեց ու դեռ շարունակում է օգնել ճիշտ ժամանակին ռոմանտիզմը փոխարինել գործնականության: Հրուշակեղենի մեջ ի՞նչը կարող է լինել ՙՙռոմատիզմի ոլորտից՚՚ : Օրինակ, եթե մի տորթը պետք է պատրաստվի յոթ օրում, իսկ քեզ դիմած հաճախորդը խնդրում է այն պատրաստել երկու օրում, որովհետև շտապ է, որովհետև իր երեխայի ծնդյան օրն է, իսկ երեխան երազում է հենց ա՛յս տորթի մասին, ռոմանտիկ Լուսինեն ասում է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի երեխան չտուժի, չտխրի , իսկ գործարար Լուսինեն հավատացնում է, որ երկու օրում դա անհնար է անել, որովհետև կտուժի որակը, որի արդյունքում էլ կտուժի իր բիզնեսի բարի համբավը: Ընդհանրապես բիզնեսը շատ կամակոր օրգանիզմ է ու չի սիրում լճացում, չի սիրում տեղում դոփել, այլապես ինչ-որ մեկը կգա, կտրորի ու կանցնի: Լուսինեն սա շատ լավ հասկանում է և իր բիզնեսում միշտ քայլում է ժամանակին համահունչ: ՈՒ երբ, մեր երկրում կորոնավիրուսի համաճարակ էր ու մարդիկ զանգվածաբար անցել էին օնլայն գնումների, որոշեցին ու շատ արագ ստեղծեցինք www.vanilla.am կայքը և բիզնեսը շարունակեց ծաղկել նաև այդ դժվար ժամանակաշրջանում: Իր բիզնեսում Լուսինեն լայնորեն օգտագործում է նաև սոցիալական ցանցերի հնարավորությունները: Vanilla -ն էջեր ունի սոցիալական հարթակներում, որտեղ ակտիվ կոնտենտ է պահում և հաճախորդների հետ արդյունավետ շփում: Բայց նա ավելի կարևորություն է տալիս սառաֆաննոե ռադիո /գտնել հայերեն բառը/ տարբերակին: Երբ գոհ ու շնորհակալ հաճախորդները մեկը մյուսին խորհուրդ են տալիս հենց իրե՛նց հրուշակեղենը: Բայց որպեսզի այս ամենը ի կատար ածվի նախ պետք է ունենալ ազնիվ, աշխատասեր ու խաղաղ կոլեկտիվ: Յուրաքանչյուր մարդ, ով երբևէ աշխատակազմ է ղեկավարել, թիմի լիդեր է եղել, գիտի, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ՝ կոնֆլիկտների տեսքով: Գիտի, որ թիմի մեկ անդամի սխալ մոտեցումը կարող է փչացնել ողջ օրվա աշխատանքը, փչացնել մյուս անդամների տրամադրությունն ու աշխատունակությունը: ՈՒստի Լուսինեի համար կարևոր է համերաշխ թիմ ունենալը, ինչի պատճառով էլ անընդհատ զարգացնում է իր՝ կոնֆլիկտները հասկանալու և դրանք կանխելու հմտությունները: Նա գտնում է, որ կարևոր է ունենալ ներքին օրենքներ, կանոններ և դրանց մասին տեղյակ պահել յուրաքանչյուր աշխատողի: Լուսինեի համար կարևոր է մարդու տեսակը, ասում է, որ լավ մասնագետ կարող է մեկ ամսում էլ պատրաստել, իսկ ահա լավ մարդ պարզապես կամ լինում են, կամ ոչ ու ինքն այստեղ ոչինչ անել չի կարող: Օգտագործում է կոնֆլիկտի կառավարման հիմնական տարրերը, որոնք են. ախտանիշները նկատել, ախտորոշել, կանխատեսել, կանխարգելել, լուծել, կարգավորել, թուլացնել, կանխել: Ինչպես նաև կիրառում է փոխզիջումների, համագործակցության մեթոդները: