Մեր մասին

Հետ գնալ

Ո՞վ ենք մենք

Madam-ը գործարար կանանց միավորում է, որը համախմբել է նպատակասլաց, հաստատակամ, առաջընթացի ձգտող կանանց: Նախաձեռնության շրջանակներում անդամակիցները պարբերաբար հանդիպելու են, կիսվելու են փորձով ու գիտելիքներով, դառնալու են միմյանց մոտիվացիայի ու բիզնեսի զարգացման աղբյուր:
Մեր նպատակն է ապացուցել կանանց նշանակալի դերը տնտեսության ամենատարբեր ոլորտներում ու առաջ քաշել կնոջ՝ որպես շարժիչ ուժի նշանակությունը բիզնեսի համար: Սա հրաշալի հնարավորություն է՝ մոտիվացնելու նաև այն կանանց, ովքեր վախենում են առաջին քայլերը սկսել բիզնեսում: Madam ի անդամ կդառնան այն փորձաու կանայք, ովքեր ունեն բիզնեսում տարիների փորձ, հնարավորություններ և պատրաստ են կիսվել իրենց փորձով և գիտելիքներով։

Պարտադիր պայմաններ են՝

Մինչև 3 տարի բիզնեսի գործունեություն
նվազագույնը 5 աշխատակից
առնվազն 50 000 000 ՀՀ դրամ շրջանառություն

Մեր տեսլականը

Միասնական ուժի շնորիվ կանանց ձայնը դարձնենք լսելի և լուծենք բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրները
Միավորել տնտեսության ամենատարբեր ոլորտներում նվաճումների հասած կանանց, դառնալ կապող օղակ Հայաստանում և արտերկրում գտնվող գործարար կանաց միջև
Համատեղելով գործնականն ու ժամանցայինը՝ դառնալ նոր համատեղ նախագծերի ու ծանոթությունների մեկնարկի կետ

Մեր առաքելությունը

Համախմբել միջին և խոշոր բիզնեսների մեկ ընդհանուր հարթակում
Ապացուցել, որ կինը բացի ոգեշնչման աղբյուր լինելուց կարող է, ստեղծել, առաջնորդել և կայանալ ցանկացած ոլորդտում
Ստեղծել հաղորդում, որտեղ կայացած կանայք կկիսվեն իրենց փորձով