ՄԱԴԱՄ ակումբը գործարար կանանց համար նախատեսված մասնագիտական հարթակ է, որը միավորում է առաջնորդ կանանց՝ նպատակ ունենալով աջակցել նրանց անձնական և բիզնես աճին։ Մեր բրենդինգի հիմքում օգտագործված տարբեր խորհրդանիշները ներկայացնում են յուրաքանչյուր կին գործարարի անհատականությունը՝ միևնույն ժամանակ բոլոր անհատականությունները MADAM ակումբում միավորվում են մեկ ընդհանուր գաղափարախոսությամբ։ Վերջին երեք տարիների ընթացքում MADAM-ը միավորել է ավելի քան 80 բիզնեսի կին սեփականատերերի։ Ակումբի շրջանակներում ձևավորվել են կայուն և վստահելի հարաբերություններ, որոնց արդյունքում յուրաքանչյուր ամիս կայանում է 300-ից ավելի հաջող բիզնես գործարքներ ակումբի ներսում։