Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

2021թ.-ի մենահարուստ կանայք՝ ըստ Forbes-ի

Վերջին տարիներին կին գործարարները ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Forbes-ի տարբեր ռեյտինգային ցուցակների ամենաբարձր հորիզոնականներում: Բիզնեսում հաջողության հասած կանայք ոգեշնչման և մոտիվացիայի աղբյուր են հանդիսանում միլիոնավոր այլ կանանց համար, ովքեր մտադիր են կամ նոր են սկսել իրենց գործունեությունը ոլորտում: Դե ինչ, MADAM-ը ձեզ է ներկայացնում 2021թ.-ի 10 ամենահարուստ կանանց.

1.Ֆրանսուազա Բետանկուր-Մայերս, 67տ. (կարողությունը՝ 73.6մլրդ ԱՄՆ դոլար)

Աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնող Բետանկուր-Մայերսն իր կարողությունը ժառանգել է մորից՝ Լիլիան Բետանկուրից՝ կոսմետիկայի արտադրության հսկա L'Oréal-ի հիմնադիր Յուջին Շուլետի դուստրից։ 2020 թվականին 33,6 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության շահույթը նվազել է 6 տոկոսով, մասամբ այն պատճառով, որ սպառողները համաճարակային իրավիճակում կորցրել են հետաքրքրությունը կոսմետիկայի նկատմամբ: Այնուամենայնիվ, կոսմետիկայի (հատկապես մաշկի խնամքի միջոցների) նկատմամբ պահանջարկի վերականգնումից հետո ընկերության բաժնետոմսերն աճել են 38%-ով:

2.Էլիս Ուոլթոն, 71տ. (կարողությունը՝ 61.8մլրդ ԱՄՆ դոլար)

Walmart Stores, Inc.-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի դուստրը, չնայած զիջեց առաջին հորիզոնականը Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերսին, այնուամենայնիվ, անցյալ տարի վաստակեց 7,4 միլիարդ դոլար՝ շնորհիվ այն բանի, որ Walmart-ի բաժնետոմսերը 2020 թվականի մարտի կեսերից բարձրացան ավելի քան 5%-ով: Մանրամեծածախ առևտրի հսկան սահմանեց անվճար առաքում Amazon Prime-ի անդամների համար՝ մինչև 2021 թվականի հունվարը ավելացնելով իր առցանց վաճառքը 69%-ով:

3. Մաքքենզի Սքոթ, 50տ. (կարողությունը՝ 5.3մլրդ ԱՄՆ դոլար)

Սքոթը, ում ամուսնությունը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ ավարտվել է 2019 թվականին, դարձել է համաճարակի ժամանակ ամենամեծ բարերարը՝ 5,8 միլիարդ դոլար հատկացնելով ԱՄՆ-ի ոչ առևտրային կազմակերպություններին: Գումարն ուղղվել է ռասայական հավասարության, ԼԳԲՏ+ իրավունքների և հանրային առողջության ոլորտներում նախագծերի աջակցությանը:

4. Ջուլիա Քոխ, 58տ. (կարողությունը՝ 46.4մլրդ ԱՄՆ դոլար)

Koch Industries կազմակերպությունը զբաղվում է թղթի, պարարտանյութերի, թունաքիմիկատների արտադրությամբ, հանքանյութերի և նավթամթերքի մշակմամբ: Դեյվիդ Քոխի այրին՝ Ջուլիա Քոխը, և նրա երեխաները 42%-ի բաժնետոմս ունեն Koch Industries-ի ընտանեկան բիզնեսում, որն անցյալ տարի եկամուտով դարձավ Միացյալ Նահանգների ամենամեծ մասնավոր ընկերությունը։

5. Մարիամ Ադելսոն, 75տ. (կարողությունը՝ 38.2մլրդ ԱՄՆ դոլար)

Մինչ օրս Ադելսոնին է պատկանում կազինո օպերատոր Las Vegas Sands-ի բաժնետոմսերի 56%-ը: Ընկերությունը կորցրել է 985 միլիոն դոլար 2020 թ. երկրորդ եռամսյակում, քանի որ Լաս Վեգասում նրա երկու խաղատներն ու հանգստավայրերը փակվել են արգելափակման պատճառով: Խաղատները վերաբացվեցին 2020 թվականի հունիսին, բայց բիզնեսը տարին ավարտեց 1,69 միլիարդ դոլարի զուտ վնասով՝ նախորդ տարվա 2,7 միլիարդ դոլարի շահույթի փոխարեն: Մարտին Las Vegas Sands-ը հայտարարեց, որ վաճառում է Լաս Վեգասի սեփականությունը 6.25 միլիարդ դոլարով, որպեսզի կենտրոնանա Ասիայի վրա, քանի որ ավելի մեծ բիզնեսը Մակաոյում է:

6. Ժակլին Մարս, 81տ. (կարողությունը՝ 31.1մլրդ ԱՄՆ դոլար)

Ժակլին Մարսը և նրա եղբայր Ջոնը տիրապետում են Mars Inc.-ի մոտ մեկ երրորդին: 40 միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունը զբաղվում է կոնֆետների, կենդանիների համար նախատեսված ապրանքների և սննդի արտադրությամբ: Հայտնի է այնպիսի ապրանքանիշերով, ինչպիսիք են M&M's-ը և Skittles-ը: Ընկերությունը հիմնադրվել է Ժակլինի և Ջոնի պապի՝ Ֆրենկ Մարսի կողմից 1911 թվականին:

7. Յան Հույան, 39տ. (կարողությունը՝ 29.6 մլրդ ԱՄՆ դոլար)

Յան Հույանին պատկանում է չինական անշարժ գույք կառուցող Country Garden Holdings-իմոտ 58%-ը: Բացի այդ՝ Յանը գլխավորում է ԱՄՆ-ում գրանցված Bright Scholar Education Holdings կրթականընկերությունը: Համաճարակիպատճառով Country Garden Holdings-իբաժնետոմսերընվազել են գրեթե 14%-ով։

8. Սյուզան Կլատեն, 58տ. (կարողությունը՝ 28.7 մլրդ ԱՄՆ դոլար)

Ավտոմեքենաների վաճառքը վերականգնվել է համաճարակով պայմանավորված անկումից հետո, և BMW-ի ժառանգորդուհու կարողությունը աճել է 10,9 միլիարդ դոլարով: Գերմանական ավտոարտադրողը 2020 թվականին գրանցել է գրեթե 119 միլիարդ դոլար եկամուտ, իսկ նրա բաժնետոմսերի գինը նախորդ տարվա մարտի կեսերից աճել է ավելի քան 93 տոկոսով: Բացի այդ, Klatten, MBA ներդրող, օգնել է վերափոխել իր պապին պատկանող ընկերությունը՝ Altana AG՝ վերածելովքիմիականնյութերի և դեղերիհամաշխարհայինկարգի մասնագիտացված արտադրողի:

9. Ջինա Ռայնհարթ, 67տ. (կարողությունը՝ 23,6 մլրդ ԱՄՆ դոլար)

Ռայնհարթը, Ավստրալիայի ամենահարուստ մարդը, գլխավորում է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում Hancock Prospecting Group ընկերությունը, որը հիմնադրել է իր հայրը՝ հետախույզ Լանգ Հենքոկը:

10.Այրիս Ֆոնտբոնա, 78տ. (կարողությունը՝ 23,3 մլրդ ԱՄՆ դոլար)

2020 թվականի սկզբին Ֆոնթեյնի կարողությունը նվազել է, սակայն այժմ նա կրկին հայտնվել է աշխարհի 10 ամենահարուստ կանանց ցուցակում։ Ֆոնտբոնան Անդրոնիկո Լուկսիչի այրին է, ով իր հարստությունը վաստակել է հանքարդյունաբերության և խմիչքների ոլորտում: Իր երեխաների հետ նա վերահսկում է չիլիական Antofagasta հանքարդյունաբերական ընկերությունը: Fontbona-ինննաև պատկանում է Quiñenco-ի բաժնետոմսերի մեծամասնությունը, որը չիլիական բանկային, խմիչքների և փաթեթավորման կոնգլոմերատ է, ինչպես նաև մի շարք այլ ձեռնարկություններ:

Ինչպես տենում ենք՝ ռեյտինգի բոլոր կանայք ամենատարբեր ոլորտներից են՝ խնամքի միջոցների արտադրությունից մինչև խաղատնային բիզնես և շինարարություն: Կանանց համար սահմանափակումներ այլևս չկան, զբաղվեք հենց ձեր սրտի բիզնեսով, իսկ մոտիվացիա, նորանոր գաղափարներ ձեռք բերելու համարր մնացեք MADAM-ի հետ: