SAROOM Ծաղկի Սրահ
Բարի գալուստ Saroom ծաղկի սրահ, որտեղ ծաղիկները ապրում են ...
Saroom–ը պարզապես ծաղկի սրահ չէ։ Այն տարածք է՝ գեղեցիկ զգացողությունների, անկեղծ նվիրումի ու նուրբ արվեստի։ Յուրաքանչյուր փունջ մեր ձեռքում վերածվում է զգացմունքի՝ երբեմն խոհուն, երբեմն վառ, բայց միշտ տարբերվող։ Սա փոքրիկ աշխարհ է, որտեղ ամեն ինչ սկսվում է հոգատարությունից, և վերջանում՝ գեղեցիկությամբ։
1. Saroom Box
Այս տուփը Saroom-ի էքսկլյուզիվ ապրանքն է։
Այն իր մեջ ներառում է՝
• փունջ՝ փաթեթավորված նրբաճաշակ ծաղկատառ թղթով
• փունջը խնամելու մանրամասն հրահանգ
• հարմարեցված ծաղկաման
• բնապահպանական հավելումներ՝ ծաղկի կյանքը երկարացնելու համար
Եվ այս ամենը՝ փակված էլեգանտ տուփի մեջ՝ մեր սրահի վիզուալ ոճով։
2. Կարկասային փնջեր
Արվեստ՝ ծաղիկներով ու սահմաններից դուրս․․․
Սա մեր ստեղծագործական ազատության գագաթնակետն է։
Բեմ, որտեղ ծաղիկները դառնում են գույն և շարժում։
Կարկասային փնջերը թույլ են տալիս ձևավորել յուրահատուկ կոմպոզիցիաներ՝
օգտագործելով ոչ միայն ծաղիկներ, այլ նաև կտոր, թուղթ, քար, մետաղ կամ բնությունից վերցված այլ նյութեր։
Արդյունքը՝ յուրաքանչյուր անգամ մեկ այլ պատմություն՝ անկրկնելի, անհատական և կենսական։
3. Saroom շնչող բաժակներ
Փոքրիկ հաճույք՝ լի զգացմունքով
Մեր թղթյա բաժակներում կարող եք գտնել երկխոսություն՝ մի կողմում՝ մանր ծաղիկներով նուրբ կոմպոզիցիա, մյուսում՝ քաղցրավենիք, թեյ, սուրճ կամ մեկ ուրիշ հավելում՝ ըստ Ձեր ցանկության։
Սա նուրբ ժեստ է, որը կարելի է նվիրել, վերցնել քեզ հետ, կամ ուղարկել մեկին, ում սիրում ես։
Saroom-ի Ստորագրությունը՝ Ծաղկատառերով Հայկական Այբուբեն։
Սա պարզապես տառեր չեն։ Սա մեր լեռների լեզուն է։ Մենք վստահ ենք՝ երբ դուք կտեսնեք մի բառ, գրված մեր ծաղկատառերով, կզգաք նույնն, ինչ զգացել ենք մենք՝ ստեղծելիս։ Յուրաքանչյուր գիծ՝ հստակ, անկրկնելի և միաժամանակ՝ նուրբ։ Յուրաքանչյուր ծաղիկ՝ ձեռքով տեղադրված՝ ինչպես կոմպոզիցիայի մեջ, այնպես էլ տառի ներսում և դրանք կդառնան այն նշան, որ դուք միշտ կապելու եք Saroom-ի հետ։
Այս տառերը մենք չենք ընտրել, մենք ստեղծել ենք։
Saroom-ի փաթեթավորումների, բացիկների և բոլոր դիզայնային տարրերի մեջ դուք կգտնեք բացառիկ, հեղինակային այբուբեն՝ հյուսված ծաղիկներից և ձևավորված մեր ձեռքով։
Սա մեր ձեռագիրն է։ Մեր զգացմունքը։ Մեր բառերի բույրը։
Այդ այբուբենը ստեղծվել է բացառապես Saroom-ի համար և հասանելի է միայն այստեղ՝ որպես մեր սիրո, ճաշակի և մանրամասնությանը տված ուշադրության արտահայտություն։
Յուրաքանչյուր տառ ծնունդ է առել մեր սրտից, բայց արմատավորված է հայկական լեռնաշխարհի քարքարոտ ու խիզախ ոգում։
Տառերի գրաֆիկական հիմքը նման է ժայռապատկերների խրթինությունը, իսկ ծաղիկները՝ լեռների վրա անսպասելիորեն բացվող կյանքի ու գեղեցկության շունչն են։ Սա Saroom-ի ձայնն է։ Մեր նշանն է։ Մեր շունչը։ Եվ այն ապրում է ամեն փնջի մեջ, ամեն բացիկի վրա, ամեն նվերի թղթում։ Միայն այստեղ։
Saroom-ը շարունակելու է նոր ձևեր գտնել՝ արվեստը տեղափոխելու առօրյա կյանք»: