Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Նեթվորքինգ և ակումբի ռեսուրսների օգտագործում ի նպաստ Ձեր բիզնեսի զարգացման

Միջոցառման մասին

Սիրելի անդամակիցներ,

🎯 ԱԿՈՒՄԲԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Քանի որ ամառային հանգիստների շրջան է՝ մի մասը քաղաքում չէ, ոմանք ծովում են, մյուսներն էլ նոր են պատրաստվում գնալ, օֆլայն հանդիպում կազմակերպելը այս պահին դժվար է։

Ուստի, այս անգամ մեր նեթվորքինգի և ծանոթության հանդիպումը կանցկացնենք օնլայն՝ հինգշաբթի, ժամը 12:00-ին։

📌 ՕՐԱԿԱՐԳԸ՝

12:00 – 12:10
📣 Բացման խոսք և ողջույն
– Տաթև Բեյբությանը ներկայացնում է հանդիպման նպատակը, օրակարգը և անցում է հիմնական հատվածներին։

12:10 – 12:30
💼 Ակումբի ռեսուրսներ և համագործակցություններ
– Ներկայացվում են ակումբի վերջին նորությունները
– Նոր ռեսուրսներ, որոնցից կարող են օգտվել անդամները
– Վերջերս սկսված համագործակցություններ, հնարավորություններ

12:30 – 13:20
🗣 Անդամների ինքնաներկայացում (յուրաքանչյուրը՝ 1-2 րոպե)
Յուրաքանչյուր մասնակից կպատմի՝

Իր բիզնեսի և գործունեության մասին

Ինչ համագործակցություններ է փնտրում կամ առաջարկում
(Խնդրում ենք նախապես պատրաստել կարճ ու կոնկրետ ներկայացում)

13:20 – 13:40
🤝 Համագործակցության եզրեր ու նախագծեր

Քննարկում ենք ընդհանուր հետաքրքրությունները

Բացահայտում ենք համատեղ նախագծերի գաղափարներ

Ցանկության դեպքում՝ փոքր խմբային քննարկումներ (breakout rooms, եթե անհրաժեշտ լինի)

💻 Հանդիպման հղումը կուղարկենք առանձին։

Սպասում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությանը՝ սատարելու միմյանց և օգտագործելու ակումբի հնարավորությունները առավել արդյունավետ։

12:00 10-07-2025