Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Անձնային աճը յուրաքանչյուր հաջող բիզնեսի հիմք

Միջոցառման մասին

Ես Արևիկ Անտոնյանն եմ՝ Սյուցայ թվային հոգեբան, Իմ գործունեության ընթացքում ես համատեղում եմ բիզնեսի իրական փորձն ու Սյուցայ թվային հոգեբանության գիտելիքները՝ օգնելով մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց, բացահայտել իրենց ներուժը, ճիշտ օգտագործել իրենց ուժեղ կողմերը և կայացնել ավելի գիտակցված որոշումներ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր մեծ արդյունք սկսվում է սեփական անձը ճանաչելուց։ Երբ հասկանում ես քո բնածին առանձնահատկությունները, մտածողության ձևը և ներուժը, հաջողությունն արդեն դառնում է ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն։

✨ Հրավիրում եմ ձեզ իմ հանդիպմանը, որտեղ միասին կխոսենք. 

• Ինչու է անձնային աճը յուրաքանչյուր հաջող բիզնեսի հիմքը։ • Ինչպես է Սյուցայ թվային հոգեբանությունը օգնում բացահայտել ձեր ուժեղ կողմերը։ 
• Ինչու են նույն պայմաններում մարդիկ ստանում տարբեր արդյունքներ։ 
• Ինչպես փոխել մտածելակերպը, հաղթահարել ներքին սահմանափակումներն ու սկսել ավելի վստահ առաջ շարժվել։ • Ինչպես ձեր անհատական առանձնահատկությունները կարող են դառնալ ձեր ամենամեծ մրցակցային առավելությունը։

Այս հանդիպումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են. 

* զարգացնել իրենց անձը,
 * աճել բիզնեսում կամ կարիերայում, 
* ավելի լավ հասկանալ իրենց հնարավորությունները, 
* և ստեղծել այնպիսի կյանք, որտեղ հաջողությունը հիմնված է ոչ միայն քրտնաջան աշխատանքի, այլ նաև սեփական ներուժի ճիշտ օգտագործման վրա։


 Սպասվում է ջերմ, բաց և ոգեշնչող հանդիպում, գործնական օրինակներ, օգտակար բացահայտումներ և գաղափարներ, որոնք կարող եք կիրառել հենց հաջորդ օրվանից։ Սիրով սպասում եմ ձեզ միասին բացահայտելու, թե ինչպես է ինքնաճանաչումը դառնում հաջողության ամենաուժեղ գործիքը։

Հաճելի հանդիպումը տեղի կունենա https://www.instagram.com/dianaz_artisan_patisserie/, բացօթյա սրճարանում։

12:00 18-07-2026