Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Արթ թերապիա, նեյրոգրաֆիկա

Միջոցառման մասին

🌳 Նկարենք մեր կյանքի ծառը՝ Աննա Միրզոյանի հետ

Ի՞նչ է արտ-թերապիան և նեյրոգրաֆիկան։

Արտ-թերապիան ինքնարտահայտման և ինքնաճանաչման մեթոդ է, որի միջոցով ստեղծագործական գործընթացը՝ նկարչությունը, գույներն ու պատկերները, օգնում են արտահայտել ներքին ապրումները, բացահայտել հույզերն ու ավելի լավ հասկանալ սեփական ներաշխարհը։

Նեյրոգրաֆիկան ստեղծագործական մեթոդ է, որի միջոցով հատուկ գծերի, պատկերների և կլորացումների օգնությամբ աշխատում ենք մեր մտքերի, ապրումների և ներքին հակասությունների հետ։

Այս հանդիպմանը միասին կնկարենք մեր կյանքի խորհրդանշական ծառը, որի արմատները կպատմեն մեր անցյալի, բունը՝ ներկայի, իսկ ճյուղերն ու պտուղները՝ մեր ապագայի, երազանքների և նպատակների մասին։

Միասին կանդրադառնանք ընտանեկան հարցերին, կփորձենք գտնել նոր լուծումներ, բացահայտել մեր ներքին ռեսուրսներն ու պատկերացնել այն ապագան, որտեղ մեր կյանքի ծառը լի է քաղցր պտուղներով։ 🍎

Որովհետև մեր անցյալը մեր արմատներն են, ներկան՝ մեր աճը, իսկ ապագան՝ այն պտուղները, որոնք մենք ստեղծում ենք այսօր։ 🌿

✨ Միացե՛ք MADAM-ի հանդիպմանը։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցելու համար նախապես գրանցվե՛ք՝ գրելով մեզ անձնական նամակ կամ լրացնելով գրանցման հայտը։

Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու, բացահայտելու և մեր կյանքի ծառը նոր գույներով պատկերելու։

15:00 01-12-2026