Միջոցառման մասին
Արվեստի վերակենդանացումը նոր ձևաչափերով։ Կազմակերպիչների նպատակն է պարբերաբար Հայաստան բերել այն արվեստային ցուցադրությունները, որոնք արդեն նշմարել են իրենց տեղը աշխարհի տարբեր քաղաքներում և դարձել են ժամանակակից մշակութային թրենդ։
Ժամանակները փոխվում են, և արվեստը նույնպես պետք է շարժվի դրանց հետ համընթաց։ Մարդիկ այսօր փնտրում են նոր գաղափարներ, նոր զգացողություններ ու նոր տպավորություններ։ Մենք այստեղ ենք՝ այս պահանջը կենդանացնելու համար։
Այս ցուցադրության ժամանակ արվեստը Հայաստանում ներկայացվում է նոր լեզվով՝ շոշափելի, ապրելի և հիշվող։
Հանդիպելու ենք մի վայրում, որտեղ դասական նկարիչների ստեղծագործությունները կենդանանում են լույսի, ձայնի և շարժման միջոցով։ Ցուցահանդեսը գործում է ավելի քան 6 տարի՝ անցկացվելով Եվրոպայի տարբեր երկրներում և Ռուսաստանում։
Մեծ էկրաններն ու տիեզերական ձայնային համակարգը թույլ են տալիս ավելի խորությամբ ընկալել արվեստագետների պատկերային աշխարհը, հետևել նրանց մտքերի հոսքին, դիտարկել կտավների մանրամասներն ու զգալ քեզ «ներսում» այնպիսի գործերի, ինչպիսիք են՝ Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ը, «Արևածաղիկներ»-ը, Կլիմտի «Համբույր»-ը։
Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլև՝ դրանց ստեղծման պատմության ու հեղինակների կենսագրության։
Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավների անիմացիոն ցուցահանդեսի բացառիկությունը կայանում է տեխնիկական լուծումների մեջ․ 510քմ ցուցասրահ, 4մ բարձրությամբ առաստաղ, 300+ կտավների անիմացիա, 77 րոպեանոց ծրագիր։