Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բիզնես Կոնսիլիում

Միջոցառման մասին

💼 Բիզնես Կոնսիլիում – Ի՞նչ է դա

Բիզնես կոնսիլիումը փորձագետների խումբ, որը հավաքվում է քննարկելու բիզնեսի զարգացման, ռազմավարության կամ որոշումների ընդունման հարցեր։

«Մադամ» Ակումբի Բիզնես Կոնսիլիում
Մեկ հարթակում՝ փորձ, աջակցություն և ռազմավարական լուծումներ։ 

Ամեն ամիս՝ 2 ընտրված մասնակից, հնարավորություն կունենան

✅ Գործարար հարցերի «ամփոփ զննություն» է՝ փորձառու մասնակիցների մասնակցությամբ
✅ Խորը վերլուծություն մեկ կամ մի քանի մասնակիցների բիզնես իրավիճակի վերաբերյալ
✅ Նպատակ ունի բացահայտել թաքնված արմատական խնդիրներ ու առաջարկել լուծման կոնկրետ ուղիներ
✅ Տեղ է ունենում վստահության, անկեղծության և կառուցողականության մթնոլորտում

Ինչպես է անցկացվում

1 մասնակից բերում է իր բիզնեսի կոնկրետ խնդիր (օր. վաճառքները նվազել են, թիմը չի աշխատում համակարգված, շահույթ չկա, ապրանքն անտեսվում է շուկայում և այլն)

Խմբի մյուս անդամները՝ իրենց փորձի և տեսանկյունների հիման վրա հարցեր են տալիս, ենթադրություններ անում, ռիսկեր նշում և առաջարկներ տալիս

Վերջում՝ վերլուծությունը ամփոփվում է կոնկրետ քայլերի կամ առաջարկների ցուցակով։

Ռազմավարական վերլուծություն իրական բիզնես դեպքերի շուրջ։

Ներգրավված փորձագետներն են 

Արման Արզումանյան - 15 և ավել տարիներ մարեթինգի ևբրենդինգի մասնագետ։

Նարեկ Ալեքսանյան - միջազգային բիզնես էքսպերտ

 



 

18:00 14-08-2025