Հետ գնալ
Միջոցառման մասին
Բիզնեսի աճը միշտ չէ, որ սկսվում է նոր հաճախորդներից, ներդրումներից կամ նոր ռազմավարությունից։
Շատ հաճախ այն սկսվում է հենց քեզնից։
Քո մտածողությունից։
Քո որոշումներից։
Քո առաջնորդությունից։
Քո պատրաստակամությունից՝ դուրս գալու արդեն սովոր դարձած սահմաններից։
Այս հանդիպման ընթացքում կանդրադառնանք այն հարցին, որը կարևոր է յուրաքանչյուր բիզնեսի հիմնադրի համար․ ինչպես առաջխաղացնել իր բիզնեսը, կիրականացնենք պրակտիկ քոուչինգային վարժություններ։
Բիզնեսի, մարքեթինգի և բրենդի զարգացման մասնագետ, ձեռնարկատեր և բիզնես առաջնորդ։
Տաթև Բեյբությանը շուրջ 10 տարվա մասնագիտական փորձ ունի մարքեթինգի, բրենդի ռազմավարության և բիզնեսի զարգացման ոլորտներում։
Նա աշխատել և աշխատում է տարբեր ոլորտների բիզնեսների հետ՝ օգնելով նրանց հստակեցնել իրենց բրենդային դիրքավորումը, կառուցել մարքեթինգային ռազմավարություն, զարգացնել բիզնեսը և գտնել աճի նոր հնարավորություններ։
Տաթևը BrandOn մարքեթինգային և բրենդինգ ընկերության մարքեթինգի և վաճառքների բաժնի ղեկավար, որտեղ տարիների ընթացքում ներգրավված է եղել տարբեր բիզնեսների զարգացման, բրենդավորման և մարքեթինգային ռազմավարությունների ստեղծման գործընթացներում։
Նա նաև MADAM գործարար կանանց համայնքի հիմնադիրն է, որը միավորում է կին ձեռնարկատերերի և ղեկավարների՝ ստեղծելով համագործակցության, փորձի փոխանակման, կրթության և բիզնեսի զարգացման հարթակ։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Տաթևը համադրել է մարքեթինգի մասնագիտական գիտելիքները, բիզնեսի իրական փորձը և մարդկանց զարգացման հետ աշխատանքը։
Այս հանդիպմանը նա կներկայացնի բիզնեսի աճի մեկ կարևոր տեսանկյուն՝
Բիզնեսը չի կարող երկար ժամանակ աճել ավելի արագ, քան աճում է այն մարդը, ով ղեկավարում է այն։
Քանի որ երբ փոխվում ես դու՝ փոխվում են քո որոշումները։
Երբ փոխվում են որոշումներդ՝ փոխվում են գործողություններդ։
Իսկ երբ փոխվում են գործողություններդ՝
փոխվում է նաև բիզնեսիդ արդյունքը։
Հանդիպման ավարտին կխոսենք անհատույց բիզնեսի 90 տոկոս համաֆինանսավորման ծրագրի մասին, որտեղ բիզնեսը կարող է օգտվել բրենդինգի, մարքեթինգի կամ վեբ դիզայնի և ծրագրավորման ծառայություններից։