Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Ֆոկուս խումբ

Միջոցառման մասին

Ֆոկուս խումբ Madam-ում

Բույրերի, սուրճի և քաղցրավենիքների փորձարկում 


Հրավիրում ենք ձեզ մասնակցելու յուրահատուկ ֆոկուս խմբի հանդիպման, որտեղ դուք ոչ միայն կհամտեսեք և կփորձարկեք, այլև կդառնաք ստեղծման գործընթացի մի մասը։

Այս հանդիպումը համադրում է  համերի և բիզնես մտածողության աշխարհը՝ ստեղծելով ամբողջական փորձառություն։

Ինչ է սպասվում ձեզ


• Նոր համերի սուրճերի համտես
• Նոր արտադրվող քաղցրավենիքների փորձարկում
• Ձեր կարծիքների և զգացողությունների կիսում

Կքննարկենք

• Ինչպես են ծնվում նոր համերը քաղցրավենիքի ոլորտում
• Ինչպես է նոր տեսակի սուրճը մուտք գործում շուկա
• Ինչ մարքեթինգային գործիքներ են կիրառվում նոր պրոդուկտների առաջխաղացման համար

Այս հանդիպումը հնարավորություն է տալիս դառնալու նոր պրոդուկտների ստեղծման անմիջական մասնակից։

Հանդիպում ենք Vanilla Cake-ում, Ադոնց 6/1

📍 Միացեք,  մասնակից դարձեք այս յուրահատուկ փորձառությանը, իսկ հաճելի մարդկանց ընկերակցությունը, տաք կապուչինոն (դարչինի և մեխակի հավելումներով) և նորաստեղծ քաղցրավենիքներն Ձեզ են սպասելու։

11:00 14-04-2026