Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Գործարար կանայք հանուն կրթության

Միջոցառման մասին

Մադամ Գործարար Կանանց Ակումբը, կարևորելով կրթության դերը Հայաստանի ապագայի կերտման գործում, նախաձեռնում է յուրօրինակ կլոր սեղան հանդիպում, որի նպատակն է կամրջել կրթության և բիզնեսի աշխարհները։

🤝 Հանդիպմանը հրավիրված են՝

Կրթական հաստատությունների տնօրեններ, ռեկտրներ

Դասախոսներ և ուսուցիչներ

Կրթական ծրագրերի ղեկավարներ

Բիզնեսի սեփականատերեր տարբեր ոլորտներից՝ ովքեր մտահոգ են կրթության զարգացմամբ և պատրաստ են ներգրավվել այդ գործընթացում

📌 Քննարկվող առանցքային թեմաներ՝

🔸 Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը Հայաստանում
🔸 Ինչպե՞ս ավելացնել գործնական հանդիպումները և իրական կապը բիզնեսների հետ
🔸 Ուսանողների և աշակերտների մասնագիտական կողմորոշման ուղիներ
🔸 Բիզնեսների ներգրավվածությունը ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում

🎯 Մեր նպատակն է՝
Ստեղծել երկխոսության ու համագործակցության բաց հարթակ, որտեղ կրթությունը կդառնա ոչ միայն տեսական համակարգ, այլ՝ կյանքի և աշխատանքի պատրաստող իրական գործիք։

📩 Սիրով սպասում ենք Ձեզ՝ կառուցելու կրթության նոր որակ՝ գործնական համագործակցության միջոցով։

12:00 07-08-2025