Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Հանդիպում Ջիվան Ավետիսյանի հետ

Միջոցառման մասին

Ջիվան Ավետիսյանը հայ ճանաչված ռեժիսոր է, որի ֆիլմերը բազմիցս ներկայացվել են միջազգային հարթակներում և առանձնանում են պատմական խորությամբ ու մարդկային ճակատագրերի նուրբ ներկայացմամբ։

Կխոսենք Դիանա Աբգարի՝ հայ քաղաքական գործչի և դիվանագետի բացառիկ դերի մասին, որի կյանքն ու գործունեությունը այսօր նորից արժևորվում են։ Նրա մասին նկարահանվում է ֆիլմ, ինչպես նաև գրվում է գիրք՝ նպատակ ունենալով բացահայտել նրա մտքի ուժը, քաղաքացիական դիրքորոշումն ու պատմական ազդեցությունը։ Հանդիպման ընթացքում կանդրադառնանք, թե ինչու է Դիանա Աբգարի կերպարը կարևոր նաև մեր օրերում և ինչ ուղերձներ կարող է փոխանցել ժամանակակից հասարակությանը։

Ֆիլմի ռեժիսորի հետ կխոսենք  հետևյալ մի քանի կետերը՝

-  , հայ առաջին կին դիվանագետ, 20-րդ դարի առաջին կեսում փաստացի Ճապոնիայում հայ առաջին կին հյուպատոս՝ Դիանա Աբգարի մասին։
-  քննարկելու ենք նրա նշանակալից դերը միջազգային դիվանագիտական ասպարեզում, որպես հայ ազդեցիկ ֆիգուր։ 
-   Մելինե Մեսրոպյանի ճապոներենով հրատարակել է գիրք Դիանա Աբգարի  մասին
-  Կխոսենք  հեռուստասերիալի նախագծի մասին, որը պատմում է երեք կանանց պատմություն՝ 20-րդ դարի և ժամանակակից Ճապոնիայի և Հայաստանի իրականության մասին։

17:00 10-02-2026