Հետ գնալ
Միջոցառման մասին
Մադամ գործարար կանանց ակումբում գինու շուրջ ծնվում են նոր համագործակցություններ։
Այս անգամ «Մադամ ու Գինին» շարքի հերթական հանդիպումը կանցկացնենք Ալկոհոլ խմիչքների խանութ–սրահում, որտեղ մեզ սպասվում է համերի և բույրերի մի ամբողջ ճանապարհորդություն։
Մասնակիցները կծանոթանան գինու տեսակներին, մատուցման ու օգտագործման հիմնական կանոններին։
Իսկ միջոցառման քաղցր նրբությունը կապահովի Dream շոկոլադների գայթակղիչ բույրն ու համերի բազմազանությունը՝ կոկոսի, մանգոյի, ելակի և այլ նուրբ նոտաներով։
Տոների նախօրեին Մադամ ակումբի բոլոր անդամակիցները հրավիրված են Ալկոհոլ խանութ՝ վայելելու գինի և շոկոլադ, բացահայտելու նոր համեր և, իհարկե, ստեղծելու նոր կապեր ու համագործակցություններ։