Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Ընտանիքի միջազգային օր Master class - NLP, Gestalt

Միջոցառման մասին

Սիրելի Մադամ ակումբ 🤍

Արդեն 4 տարի է, ինչ ամեն տարի՝ մայիսի 15-ին, Ընտանիքի միջազգային օրվա առթիվ, մենք հավաքվում ենք նույն ջերմ միջավայրում՝ «Ժեստ» հոգեբանական կենտրոնում,
որպեսզի միասին խոսենք, խորհենք և վերարժևորենք հայ ընտանիքի կարևորությունն ու դերը մեր կյանքում։

Այս հանդիպումները դարձել են մեր գեղեցիկ ավանդույթը,
որտեղ յուրաքանչյուր կին հնարավորություն ունի կանգ առնելու, լսելու իրեն և կիսվելու իր զգացողություններով։

Մենք կանդրադառնանք այն կարևոր հարցերին, որոնք հաճախ մնում են ներսում՝
ինչպե՞ս համադրել մեր դերը որպես կին, մայր և անհատ։

▫️ NLP (Neuro Linguistic Programming) —
մեթոդ, որն օգնում է ավելի լավ հասկանալ սեփական մտածողությունը, հույզերը, հաղորդակցությունը և փոխել սահմանափակող ներքին ծրագրերը։

▫️ Gestalt մոտեցում —
հոգեբանական ուղղություն, որը սովորեցնում է ապրել «այստեղ և հիմա», ավելի լավ հասկանալ սեփական զգացողությունները, հարաբերությունները և ներքին վիճակը։

Մաստեր-կլասների ընթացքում կխոսենք՝
▫️ ինչպես կառավարել սթրեսը
▫️ ինչպես լսել և հասկանալ ինքներս մեզ
▫️ ինչպես կառուցել առողջ հաղորդակցություն
▫️ ինչպես պահպանել կնոջ ներքին բալանսը ժամանակակից արագ կյանքի մեջ

Հանդիպումը կանցնի բաց և վստահելի մթնոլորտում՝
քննարկումների, մտքերի փոխանակման և տուն կվերադառնանք վերարժևորելով մեր ընտանեկան արժեքներն։
 
Իսկ մարդու կերպարանքով գեղեցիկ գիպսե ծաղկամաններն, Ձեզ հետ կտանեք տուն, և կպահեք, որպես հուշ գեղեցիկ օրից։
 

Հաճելի երեկո, ջութակ, ապերոլի հյուրասիրություն  և. լավ մարդկանց ընկերակցությունն ապահովված է։

 

19:00 15-05-2026