Միջոցառման մասին
Ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ այն կազմակերպությունները, որտեղ կանայք ներգրավված են որոշումների կայացման գործընթացում, ցուցաբերում են ավելի բարձր տնտեսական արդյունքներ, թիմային միասնություն և նորարարական մոտեցումներ։ Կանանց առաջնորդությունը հաճախ հիմնված է զգացմունքային ինտելեկտի, ինտուիցիայի, համակրանքի և գործընկերային մոտեցման վրա՝ ի տարբերություն հին դպրոցների կոշտ, ուժային մոդելների։
Կինը՝ որպես առաջնորդ, ոչ միայն փոխում է թիմի աշխատանքը, այլ նաև վերարժևորում է առաջնորդության սահմանումը՝ դարձնելով այն մարդկային, հասանելի և ներշնչող։
Առաջնորդության տարբեր մոդելներ
Կանացի առաջնորդության յուրահատկությունները (ինտուիցիա, համակրանք, համագործակցություն)։
Խնդիրներ ու հնարավորություններ (բնութագրված հայկական իրականությամբ)։
Այս ամենն նպաստում է մեր նախաձեռնած բիզնեսի զարգացմանը, որտեղ կանայք ունեն իրենց կառավարման յուրահատուկ ձևը։ Կանացի ինտուիցիայի և կառավարման մասին կխոսենք Գոհար Դավթյանի հետ։
🌿 Գոհար Դավթյանը՝ մոտիվացիոն խոսնակ և առաջնորդության քոուչ, առաջարկում է այլընտրանքային տեսլական։
Նա համոզված է՝ բնական է լինել հավասարակշռության մեջ։
Երբ դուք դառնում եք ձեր կյանքի գլխավոր հերոսը և սովորում եք լսել ինքներդ ձեզ, խնդիրներն այլևս բեռ չեն, այլ հետաքրքիր քվեստեր, իսկ հաջողությունը՝ ներքին ներդաշնակության արդյունք։
Գոհար Դավթյանը, մենթոր, լիդերշիփ քոուչ, «Հավասարակշռության կետ» գրքի հեղինակն է։
📌 Մասնագիտացում քոուչինգում
Կառավարողական հմտություններ
Փափուկ հմտություններ (soft skills)
Էմոցիոնալ ինտելեկտ
Հաղորդակցություն
Թիմերի ձևավորում
Աշխատանքային այրվածություն
Կյանքի իմաստի կորուստ
Ղեկավարների վերափոխում
Հակաճգնաժամային կառավարում
16 տարվա ղեկավար փորձ՝ միջազգային ընկերությունում
🏆 Ճանաչումներ և պարգևներ
«Եվրոպայի լավագույն ղեկավար» մրցանակ՝ 2005 և 2008 թթ.
EY «Գործարար կանայք» մրցույթի նոմինանտ՝ 2017
Leadership Coaching Award մրցանակակիր
EQ (էմոցիոնալ ինտելեկտ) տյուտոր՝ Եյլի համալսարանում
Հրավիրված խոսնակ՝ Բարձր տնտեսագիտական դպրոցում և Մոսկվայի քաղաքային կառավարուման համալսարանում
Լիդերշիփի հեղինակային ծրագիր
🏢 Գործարարություն
«Լոգոս» զարգացման կենտրոնի և բուտիկ-հյուրանոցի հիմնադիր
🎓 Կրթություն
Բարձրագույն բժշկական կրթություն
MBA՝ Grenoble Business School (GGSB)
Բարձրագույն հոգեբանական կրթություն՝ հոգեվերլուծության ինստիտուտ
«Ղեկավարը որպես դասախոս»՝ Սկոլկովոյի բիզնես դպրոց
🤝 Հաճախորդներ
Danone, Pfizer, Unilever, Egis, Bosch, Sysmex