Հետ գնալ
Միջոցառման մասին
Իսկուհի Հովհաննիսյան, փաստաբան և «Սմարթ Լոյեր» ՍՊԸ համահիմնադիր: Ունի 13 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային համակարգի և բիզնեսի իրավական սպասարկման ոլորտներում։ Մասնագիտացված լինելով կորպորատիվ, աշխատանքային և ֆինանսական իրավունքի հարցերում՝ ներկայումս իրավաբանական ծառայություններ է մատուցում արտադրական, լոգիստիկ, զբոսաշրջային, անշարժ գույքի, ՏՏ, բրենդինգային և վճարահաշվարկային ընկերությունների։ Զուգահեռաբար իրականացնում է միջազգային ընկերությունների կադրային գործի վարման, ինչպես նաև օտարերկրացիների միգրացիոն հարցերի կարգավորմանն ուղղված իրավական սպասարկում՝ ներառյալ աշխատանքի թույլտվությունների և կացության կարգավիճակների ձեռքբերման ապահովումը։ Մասնագիտական գործունեության առանցքային ուղղություններից են նաև տեղական և օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրային հարաբերությունների կանոնակարգումը, ինչպես նաև բիզնես բանակցությունների իրավական ուղեկցումն ու շահերի պաշտպանությունը։