Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Կերոն զարգացման հիմնադրամ

Միջոցառման մասին

Ուրախ ենք հայտարարելու ՄԱԴԱՄ Գործարար կանանց ակումբի հերթական կարևոր հանդիպման մասին, որը տեղի կունենա «Կերոն» Զարգացման Հիմնադրամի հյուրընկալ միջավայրում։
«Կերոն» Զարգացման Հիմնադրամն իր առաքելությամբ նպատակ ունի ստեղծելու գրավիչ և խթանող միջավայր այն եռանդուն ու նախաձեռնող անձանց համար, ովքեր օժտված են հարուստ մարդկային կապիտալով։ Հիմնադրամի գործունեությունը միտված է նրան, որ այդ անձանց ջանքերը լինեն առավելագույնս արդյունավետ՝ ի շահ իրենց, մեր հանրության և երկրի կայուն զարգացման։ «Կերոնը» կենտրոնանում է կրթության, նորարարության և մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու վրա, որոնք անմիջապես համահունչ են ՄԱԴԱՄ ակումբի առաջադեմ տեսլականին։
Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՄԱԴԱՄ ակումբի ողջ գործարար համայնքին՝ համախմբվելու և անդրադառնալու մեր ընդհանուր նպատակների և ռազմավարական անելիքների քննարկմանը։

Միջոցառման ընթացքում մենք կքննարկենք՝ Հետագա անելիքները, կորոշենք հետագա նպատակները և դրանց հասնելու ճանապարհները: Կհստակեցնենք մեր կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիրը՝ ուղղված կանանց գործարար ներուժի առավելագույն բացահայտմանն ու աջակցությանը։ Կորոշենք ակումբի առաջիկա զարգացման նոր թիրախներն ու ձգտումները՝ հաշվի առնելով գործարար միջավայրի փոփոխությունները։Կմշակենք գործնական մեխանիզմներ և համագործակցության նոր մոդելներ՝ արդյունավետորեն հասնելու մեր սահմանած բոլոր նպատակներին։

Ձեր ակտիվ մասնակցությունը, փորձի փոխանակումը և նոր գաղափարները կենսական նշանակություն ունեն մեր ակումբի առաջընթացի համար։ Սա ֆորում է, որտեղ յուրաքանչյուր անդամի ներդրումը գնահատվում է որպես հավաքական հաջողության անբաժանելի մաս։

Անհամբեր սպասում ենք ձեզ «Կերոն» Հիմնադրամում՝ ապագան միասին ուրվագծելու համար:

17:00 20-11-2025