Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Կնոջ ներքին և արտաքին գեղեցկություն

Միջոցառման մասին

Ժամանակակից կնոջ կյանքը լի է պատասխանատվությամբ, արագությամբ և մշտական հոգնածությամբ։
Հատկապես գործարար կանանց համար այսօր առավել քան կարևոր է պահպանել ոչ միայն արտաքին խնամքը, այլ նաև ներքին խաղաղությունն ու հոգևոր հավասարակշռությունը։

Հանդիպման բանախոսներն են Գոհար Դավթյան և Մանանա Նուրբեկյան։
Հանդիպումն նվիրված  է կնոջ ներքին և արտաքին գեղեցկությանը, որտեղ միասին կխոսենք կնոջ էներգիայի, հոգևոր հանգստության, ինքնախնամքի և կյանքի ճիշտ բալանսի մասին։

Գոհար Դավթյանը կխոսի կնոջ ներաշխարհի գեղեցկությունից, կնոջ հավասարակշռությունից, կնոջ ներքին հանգստության կարևորությանը, կնոջ էներգիայի վերականգնմանը, ընտանիք — անձնական կյանք բալանսի մասին։

Գոհար Դավթյանի մասին 
▫️ Բիզնես-թրեյներ
▫️ Մոտիվացիոն խոսնակ
▫️ Executive coach, International Coaching Federation-ի անդամ
▫️ «Լոգոս» կրթական զարգացման կենտրոնի CEO
▫️ ԱՊՀ խոսնակների ասոցիացիայի պրոֆեսիոնալ խոսնակ
▫️ Yale University-ի EQ (զգացմունքային ինտելեկտ) ծրագրի տյուտոր
▫️ Հրավիրված դասախոս MBA ծրագրերում՝ Russian Presidential Academy of National Economy and Public Administration-ում և Մոսկվայի պետական կառավարման համալսարանում
▫️ «Հավասարակշռության կետ» և «Ամեն ինչ ունի մեկ տարի հետո» գրքերի հեղինակ։
https://gohar-davtyan.com/



https://www.instagram.com/wellnestyerevan/

Իսկ արտաքին գեղեցկության մասին կխոսի Մանանա Նուրբեկյանը, ով 30 և ավել տարի աշխատում է կանանց գեղեցկությունը պահպանելու ոլորտում։

Իր մասանգիտությունն է շտկումներ անել  կանանց արտաքին տեսքում, օգնել կանանց զբաղվեն իրենց խնամքով։

Մանանը կխոսի կնոջ արտաքին գեղեցկության մասին, ինչպիսի միջամտություններ անել, որպեսզի չվնասենք առողջությանը, պահպանենք մեր երիտասարդությունն։

Եվ իհարկե փաստում է, որ արտաքին գեղեցկությունը առանց ներքին գեղեցկության իմաստազուրկ է։

Իսկ հանդիպման վայրը Մադլեն Իսպիրյանի կողմից հիմնադրված Wellnest Yerevan-ում, ներդաշնակ և խաղաղ վայր, Կակադի հրաշալի տեսարանով։ 

Հասցե Ազատության 1/21, https://www.instagram.com/wellnestyerevan/։

Իսկ Մադլեն Մինասյան-Իսպիրյանն Մադամ ակումբի անդամակիցների հետ կկիսվի իր փորձով։

Մադլեն Իսպիրյանի մասին, https://www.instagram.com/madleneminassian/

Կրթության դոկտոր (EdD)
Քոուչ (Coach)
«Wellnest Yerevan» հիմնադիր
Picsart ընկերության ղեկավար
Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) դասախոս
 

 

19:00 09-06-2026