Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Լինկդինի 101 գաղտնիքները

Միջոցառման մասին

 Լինքդինն աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է, այն գործարարների, մասնագետների, միջին կամ բարձր օղակի ղեկավարների համար ամենաարդյունավետ հարթակն է։ Շատերն այն ընկալում են, որպես աշխատանք փնտրելու կայք, բայց Լինդինն աշխարհի լավագույն B2B հարթակն է

LinkedIn-ն աշխարհում ամենամեծ պրոֆեսիոնալ ցանցն է՝ ավելի քան 1 միլիարդ օգտատերերով 200-ից ավելի երկրներից։

Ամեն վայրկյան LinkedIn-ում ստեղծվում է 3 նոր օգտահաշիվ։

Լինքդինում ակտիվ պրոֆիլ ունեցող մարդիկ համագործակցություն ստեղծելու կամ  աշխատանք գտնելու 11 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն, քան նրանք, ովքեր չունեն։

Այս հարթակը ոչ միայն քո թվային ինքնակենսագրությունն է, այլև արդյունավետ գործիք՝ քո անձնական բրենդը կառուցելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Դասընթացը կվարի Գոռ Կարապետյանը  «Թարգեթինգ» մարկետինգային ընկերության և Simple Business Academy-ի համահիմնադիրն է ու գլխավոր տնօրենը։ Որպես բիզնես քոուչ՝ նա մասնագիտացել է բարդ բիզնես գործընթացները պարզ և աշխատող համակարգերի վերածելու մեջ: Նրա պրոֆեսիոնալ փորձառությունը ներառում է 1200+ հաջողված պայմանագրեր և ակտիվ անդամակցում 5 խոշոր բիզնես միությունների: Գոռ Կարապետյանը նաև Հայաստանում և արտասահմանում LinkedIn Local միջոցառումների համակազմակերպիչն է, որոնց շրջանակում համախմբել է 1000+ մասնագետների ու գործարարների: «Հաջողության թաքնված կողմը» և «Proակտիվ առաջնորդը» բեսթսելլեր գրքերի հեղինակն է։

Հանդիպման ժամանակ կուսումնասիրենք, բիզնես էջերը և կքննարկենք դրանց լուծումները։

11:00 17-03-2026