Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

«Մանկատնից հետո» գրքի շնորհանդես

Միջոցառման մասին

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու մեզ համար շատ կարևոր իրադարձության՝ «Մեր Տունը» ՀԿ-ի բացառիկ՝ «Մանկատնից հետո» գրքի շնորհանդեսին։ 

Գիրք, որն իր մեջ ամփոփում է իրական պատմություններ, հիշողություններ, ապրումներ, հաղթահարված դժվարություններ և կյանքի նոր էջեր։  

Ի՞նչ է սպասվում մանկատան երեխային, երբ լրանում է նրա 18 տարին, ու հաստատության դռները փակվում են նրա հետևից։ Ո՞ւր գնալ, ո՞ւմ վստահել, ինչպե՞ս կառուցել կյանքը, երբ մանկությունն անցել է առանց ընտանեկան ջերմության ու ապահովության զգացումի։ «Մանկատնից հետո» գիրքն իրական ճակատագրերի մասին է։ Մանկատներում մեծացած 12 աղջիկների անկեղծ, երբեմն ցավոտ, երբեմն լուսավոր պատմությունները բացահայտում են լքվածության ու մենության, կորստի ու կարոտի, նաև պայքարի, սիրո, ներման և նոր կյանք սկսելու անհավանական ուժը։ Այս պատմությունների կենտրոնում «Մեր տունը» սոցիալական կազմակերպությունն է և նրա հիմնադիր Տիգրանուհի Կարապետյանը, որի նվիրումն ու ստեղծած ընտանեկան մթնոլորտը բազմաթիվ աղջիկների համար ճանապարհ են հարթել դեպի ինքնուրույն կյանք։ Գիրքը նվիրված է «Մեր տուն» սոցիալական ՀԿ-ի 20-րդ տարեդարձին։ 

Նոյեմբերի 26-ին  Ժամը՝ 19:00  Courtyard by Marriott Yerevan Սիրով կսպասենք Ձեզ՝ միասին նշելու այս հիշարժան օրը։ Խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը։ Սիրով՝ «Մեր Տունը» ՀԿ

19:00 26-11-2026