Հետ գնալ
Միջոցառման մասին
Սիրելի գործընկերներ և մենթորներ,
CHANGEMAKERS COMMUNITY–ն զբաղվում է մարդկանց զարգացմամբ, ովքեր իրենց համայնքներում ստեղծում են իրական փոփոխություն։ Այս աշխատանքը չի սահմանափակվում միայն գիտելիքով — այն պահանջում է փորձ, աջակցություն, ուղղորդում և մենթորական ուժ։
Այս պատճառով մենք մեծ սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր Դեկտեմբերի 13-ի հանդիպմանը՝ որպես մենթոր, որպեսզի ձեր փորձով, գիտելիքով և տեսլականով աջակցեք նորաստեղծ սոցիալական ձեռներեցներին։
Մենթորները այս ծրագրերում ունեն առանցքային դեր՝
✨ օգնելով մասնակիցներին ճիշտ ուղղություն որոշել,
✨ հասկանալ իրենց գաղափարի կենսունակությունը,
✨ գտնել ռեսուրսները, գործընկերներին ու հնարավորությունները,
✨ և ամենակարևորը՝ հավատալ իրենց ուժերին։
Ձեր ներկայությունը հնարավորություն կտա մասնակցին քայլ անել առաջ, գտնել վստահություն և զարգացնել այն նախագծերը, որոնք ուղղված են համայնքների բարելավմանը։
🔹 Ընդհանուր ծանոթություն ծրագրին
🔹 Սոցիալական ձեռներեցների ներկայացումներ
🔹 Փոքր խմբային մենթորություն / ուղղորդում
🔹 Q&A մասնակիցների հետ
🔹 Ցուցահանդես-վաճառք՝ մասնակցությունների արտադրանքներով
🔹 Մենթորների և մասնակիցների networking
Ձեր փորձը կարող է դառնալ այն հենասյունը, որը թույլ կտա երիտասարդ ձեռներեցներին զարգացնել իրենց գաղափարները և իրականացնել այն փոփոխությունները, որոնք նրանք ցանկանում են բերել իրենց համայնքներում։