Հետ գնալ
Միջոցառման մասին
☕️ Բարեգործական նախաճաշ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու բարեգործական նախաճաշին, որի ընթացքում հավաքագրված ողջ հասույթը կուղղվի բարեգործական ծրագրերի իրականացմանը։
Միջոցառման կազմակերպիչը՝ Բարի Սամարացի, իր գործունեության հիմքում կիրառել է եվրոպական բարեգործական կազմակերպությունների փորձն ու մոդելը՝ նպատակ ունենալով համախմբել մարդկանց, ստեղծել աջակցող համայնք և օգնել ՀՀ-ում տարբեր սոցիալական թիրախային խմբերի։
🎯 Նախընտրելի աջակցման ոլորտներն են՝
• երեխաներ
• կրթական ծրագրեր
• սոցիալական և համայնքային նախաձեռնություններ
✨ Հանդիպումն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար ունենալու ենք նաև հրավիրված բանախոս, ով կխոսի մարդու կյանքի ճանապարհի, Աստծու հետ կապի, մարդու ներաշխարհի և իր
Սա հնարավորություն է ոչ միայն մասնակցելու բարի գործի, այլ նաև լսելու մտքեր, որոնք կարող են ոգեշնչել, ուժ տալ և նոր լույս սփռել կյանքի ճանապարհին։
🤍 Միացիր բարությանը և դարձիր փոփոխության մի մասը։