Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Նեյրոգրաֆիկա, ներքին ռեսուրսի բացահայտում

Միջոցառման մասին

Արփինե առաջին մասնագիտությամբ՝ բժիշկ-համաճարակաբան, հոգեբան, արտ-թերապևտ և նեյրոփորձագետ։ Եվ ամենակարևորը՝ երջանիկ կին և երեք երեխաների մայր։ Արդեն երկար տարիներ ուսումնասիրում եմ, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը, ինչպես են մեր հույզերն ու ներքին վիճակն ազդում կյանքի որակի վրա։ Իմ առաքելությունն է օգնել կանանց վերագտնել իրենց, բացահայտել ներքին ներուժը, ձեռք բերել ներքին հենարան, վստահություն և ներդաշնակություն՝ մտածողության և ներքին վիճակի հետ նուրբ աշխատանքի միջոցով։ 

Անցկացնում եմ նեյրոպրակտիկաներ, 
Նեյրոպրակտիկան հիմնված է նեյրոգիտության, հոգեբանության և գիտակցված աշխատանքի մեթոդների վրա, որոնք օգնում են բացահայտել և փոխակերպել սահմանափակող մտածողության ձևերը, նվազեցնել սթրեսը, վերականգնել ներքին հավասարակշռությունը և ձևավորել նոր, աջակցող նեյրոկապեր։

Յուրաքանչյուր պրակտիկա նպատակ ունի ակտիվացնել ուղեղի բնական ներուժը, ամրապնդել ներքին հենարանը, բարձրացնել ինքնավստահությունը և ստեղծել այն ներքին վիճակը, որից սկսվում են կյանքի իրական փոփոխությունները։

Իմ նեյրոպրակտիկաները հիմնված են նեյրոգիտության, հոգեբանության, արտ-թերապիայի և գիտակցված ներքին աշխատանքի մեթոդաբանության վրա։ Դրանք կառուցված են այնպես, որ մարդը ոչ միայն հասկանա իր ներքին գործընթացները, այլև փորձառության միջոցով սկսի ձևավորել նոր մտածողության և արձագանքման մոդելներ։

Աշխատանքի ընթացքում կիրառվում են ուշադրության կենտրոնացման, վիզուալիզացիայի, մարմնի հետ կապի, հուզական կարգավորման և նեյրոպլաստիկության սկզբունքների վրա հիմնված գործիքներ, որոնք նպաստում են ներքին սահմանափակումների հաղթահարմանը, ռեսուրսային վիճակի ակտիվացմանը և կայուն դրական փոփոխությունների ձևավորմանը։

Իմ նպատակն է ոչ թե տալ պատրաստի պատասխաններ, այլ ստեղծել այնպիսի միջավայր և մեթոդական ուղի, որտեղ յուրաքանչյուր կին կարող է բացահայտել սեփական ներուժը, ամրապնդել ներքին հենարանը և գիտակցաբար կառուցել այն կյանքը, որը ցանկանում է ապրել։
Հավատում եմ, որ հենց ինքներս մեզ հանդեպ սիրուց, ներքին խաղաղությունից և ամբողջականությունից են ծնվում կյանքի ամենակարևոր փոփոխությունները։

17:00 28-07-2026