Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Սպասքադրման ժամանակակից միտումները և հյուրընկալության արվեստը

Միջոցառման մասին

ՄԱԴԱՄ Բիզնես Ակումբ x 5th Avenue
Կանացի առաջնորդության, էսթետիկայի և պրեմիում կենսակերպի մասին
Սիրով հրավիրում ենք Ձեզ 5th Avenue՝ նրբաճաշակության և ոգեշնչման բացառիկ երեկոյի։

5th Avenue-ն դարձել է այն հասցեն, որտեղ կարելի է գտնել գեղեցիկ ապրելակերպի համար անհրաժեշտ բացառիկ լուծումներ։

Այս հատուկ հանդիպման ընթացքում Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակցուհի Մարիամ Սեփխանյանը, ով սպասքադրման և սպասքի գարդերոբի ոճաբան է, կներկայացնի սպասքադրման ժամանակակից լուծումները, կանոնները և կբացահայտի այն նրբությունները, որոնք սովորական հյուրասիրությունը վերածում են հիշվող և տպավորիչ փորձառության։

Ձեզ սպասում են՝

• սպասքադրման ոգեշնչող ցուցադրություն,

• բարձրակարգ սպասքի և դեկորի ընտրանի,

• կանացի ջերմ քննարկումներ,

• հաճելի հյուրասիրություն և անկրկնելի մթնոլորտ։

📍 Վայրը՝ 5th Avenue, Տերյան 107, Artlife Kempinski Residences

🕓 Ժամը՝ 16:00

Խնդրում ենք ժամանել ճիշտ ժամանակին, որպեսզի լիարժեք վայելեք ծրագրի յուրաքանչյուր պահը։

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը պատասխան նամակով կամ հաղորդագրությամբ։ Մենք սիրով կսպասենք Ձեզ։

Մարիամի խոսքը հանդիպման մասնակիցներին`

Իմ աշխատանքում կարևոր եմ համարում ոչ միայն գեղեցիկ սեղան ստեղծելը, այլև այն զգացողությունը, որը փոխանցում է այն։ Յուրաքանչյուր սեղան իր տրամադրությունն ունի, իսկ յուրաքանչյուր սպասք՝ իր պատմությունը։ Ինձ համար Art de la Table-ը գեղեցկության, ավանդույթի և ժամանակակից գեղագիտության ներդաշնակ միասնությունն է։

Միասին կիրականացնենք սեղանադրում՝ օգտագործելով այս և այլ համաշխարհային բրենդների բացառիկ սպասքն ու դեկորը՝ բացահայտելով, թե ինչպես են նյութերի, ձևերի և մանրուքների ներդաշնակ համադրությունները ստեղծում ոչ միայն գեղեցիկ սեղան, այլև յուրահատուկ մթնոլորտ, անմոռանալի զգացողություններ և բացառիկ փորձառություն։

Հուսով եմ՝ այս հանդիպումը ձեզ համար կդառնա ոգեշնչման, նոր բացահայտումների և Art de la Table-ի նրբությունների հետ ծանոթանալու գեղեցիկ առիթ։

Ես Մարիամ Սեպխանյանն եմ։ Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայն իմ իրական կոչումը գտել եմ արվեստի և գեղագիտության աշխարհում։ Ես սպասքադրման և սպասքի գարդերոբի ոճաբան եմ՝ օգնում եմ ստեղծել ներդաշնակ, նրբաճաշակ և իմաստավորված սեղաններ ու սպասքի գարդերոբներ, որոնք պատմում են իրենց յուրահատուկ պատմությունը։

Մասնագիտական կրթությունս ստացել եմ Փարիզում՝ ուսումնասիրելով Art de la Table-ի մշակույթն ու ավանդույթները։ Ինձ համար սեղանը պարզապես առօրյա իրերի համադրություն չէ․ այն մշակույթի, էսթետիկայի և հյուրընկալության արտահայտությունն է։ Համոզված եմ, որ ճիշտ ընտրված սպասքը, մանրակրկիտ մտածված սպասքադրումն ու ներդաշնակ համադրությունները կարող են սովորական պահը վերածել յուրահատուկ փորձառության։

Միասին կիրականացնենք սեղանադրում՝ օգտագործելով այս և այլ համաշխարհային բրենդների բացառիկ սպասքն ու դեկորը՝ բացահայտելով, թե ինչպես են նյութերի, ձևերի և մանրուքների ներդաշնակ համադրությունները ստեղծում ոչ միայն գեղեցիկ սեղան, այլև յուրահատուկ մթնոլորտ, անմոռանալի զգացողություններ և բացառիկ փորձառություն։

Հուսով եմ՝ այս հանդիպումը ձեզ համար կդառնա ոգեշնչման, նոր բացահայտումների և Art de la Table-ի նրբությունների հետ ծանոթանալու գեղեցիկ առիթ։

16:00 23-07-2026