Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Իրական Լուծումներ

Միջոցառման մասին

Քննարկում ենք այն, ինչ տվյալ բիզնեսի հիմնադրի համար իսկապես կարևոր է։

Մադամ ակումբի շրջանակներում մեկնարկում ենք կլոր սեղան քննարկումների նոր շարքը, որը նվիրված է մեր անդամների բիզնեսում առկա իրական խնդիրներին։

📌 Ի՞նչ է սպասվում։

🔸 Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր բիզնեսի հիմնադիր հնարավորություն կունենա բարձրաձայնելու իր բիզնեսին անհանգստացնող հարցերը՝ անկախ այն լինելու ֆինանսական, թիմային, մարքեթինգային կամ այլ բնույթի։
🔸 Մասնակիցներին կաջակցեն հատուկ հրավիրված ոլորտային փորձագետներ, ովքեր կտրամադրեն մասնագիտական դիտարկումներ և առաջարկություններ։
🔸 Մթնոլորտը կլինի վստահելի, պրագմատիկ և կառուցողական, որտեղ հարցերի բարձրաձայնումը արդեն ճանապարհի կեսն է։

💡 Յուրաքանչյուր բիզնեսի հիմնադիր կստանա իր բիզնեսին անհանգստացնող հարցերի վերլուծված պատկերը և առաջարկվող լուծումների ուղեցույց, որը կազմված կլինի՝ հանդիպման ընթացքում ստացած մասնագիտական կարծիքների հիման վրա։

Հանդիպմանը ներկա կլինեն

  • էքսպերտներ
    տարբեր ոլորտի գործարար կանանաց,
  • այլ բիզնեսի սեփականատերերն կարողանում են առաջարկել պրակտիկ լուծումներ տվյալ խնդրի քննարկման ժամանակ

🤝 Այս ձևաչափը օգնում է․

Ավելի հստակ տեսնել բիզնեսի բաց կողմերը, ստանալ ուղղորդված պատասխաններ՝ փորձի և փորձագիտության վրա հիմնված։

Ուժեղացնել Մադամ համայնքի փոխադարձ աջակցության մշակույթը։

Սա հանդիպում է, որտեղ իրական լուծումներ են ծնվում։
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։

17:00 27-11-2025