Հետ գնալ
Միջոցառման մասին
MADAM համայնքն ունի շատ հետաքրքիր թեմա ընտրության իմաստություն, որն կատարում ենք ամեն րոպե։
Հանդիպման բանախոս Մարինա Պողոսյանը, MBA — Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) վարպետ-սերտիֆիկացված քոուչ (MCC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հավատարմագրված միջազգային թրեյներ, Ռուս-Հայկական համալսարանի մագիստրատուրայի «Առաջնորդությունը ԱԲ դարաշրջանում» դասընթացի դասախոս։
Ավելի քան 20 տարվա առաջնորդության և կառավարման փորձով Մարինա Պողոսյանն աշխատում է անհատների, ղեկավարների և թիմերի հետ՝ օգնելով նրանց տեսնել այն, ինչ հաճախ մնում է անտեսանելի՝
իրական ընտրությունները, ներքին սահմանափակումները և այն հնարավորությունները, որոնք կարող են փոխել զարգացման ուղղությունը։
Նրա աշխատանքը միավորում է առաջնորդության, կառավարման, կազմակերպական զարգացման և քոուչինգի միջազգային փորձը՝ ստեղծելով խորքային տարածք մտածելու, վերագնահատելու և գիտակցված ընտրություն կատարելու համար։
✨ MADAM-ում սպասվում է բացառիկ հանդիպում՝ «Ընտրության իմաստություն» թեմայով։
Ընտրության իմաստությունը Ինչո՞ւ են մեր որոշումներից շատերը կայացվում ավելի շուտ, քան մենք հասցնում ենք գիտակցված մտածել դրանց մասին։ Եվ ինչպե՞ս սովորել ընտրել ավելի գիտակցաբար։ Այս աշխատանքային հանդիպման ընթացքում կանդրադառնանք ընտրության նյարդագիտությանը և կխոսենք այն մասին, թե ինչպես են մեր արագ ու ինտուիտիվ և դանդաղ ու վերլուծական մտածողության համակարգերը ազդում մեր ընտրությունների վրա։ Ժամանակի մեծ մասը կաշխատենք գործնականում՝ ձեր սեփական իրավիճակների և ընտրությունների հետ։
Որովհետև յուրաքանչյուր մեծ փոփոխություն սկսվում է մեկ ընտրությունից։
Իսկ երբ մենք սովորում ենք ավելի գիտակցված ընտրել, փոխվում է ոչ միայն մեր հաջորդ քայլը։
Փոխվում է մեր կյանքի և բիզնեսի ուղղությունը։