Ձեզ ենք ներկայացնում Էլբա ռեստորանի համահիմնադիր Իվետա Պապոյանին։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Ընտանեկան բիզնես է, որով ես զբաղվում եմ 3-4 տարի։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
-Երբ հաջողություններ ենք տեսնում բիզնեսում ամիսն ամփոփելիս։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Գոհ հաճախորդները, դրական հետադարձ կապը։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
-Դժվարությամբ, քանի որ երեք երեխա ունեմ։ Սակայն, քանի որ մեր բիզնեսն է, օր է լինում, որ չի ստացվում այցելել գրասենյակ, բայց հեռախոսով կամ համակարգչով տանից աշխատում եմ։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
-Փորձում եմ վերլուծել, բուն պատճառը գտնել և պայքարել այն վերացնելու համար։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Փոխել կարծրատիպերը, որոնք կան մարդկանց մոտ, նոր պրոեկտներով հանդես գալ։