1. Կarmen, խնդրում եմ ներկայացրեք ինքներդ Ձեզ և Ձեր բիզնեսները։
Ես՝ Կարմեն Ղազարյանս, ծնվել եմ 1985 թվականի ապրիլի 22-ին։ Կրթությամբ իսպանագետ եմ, ավարտել եմ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, այնուհետև նաև մագիստրատուրան։ Աշխատում եմ իմ մասնագիտությամբ արդեն 14 տարի՝ որպես ավագ դասախոս RAU-ում, որտեղ դասավանդում եմ իսպաներեն լեզու և կրթական մեթոդիկա։ Բացի այդ, ես բիզնեսի տարբեր ոլորտներում ստեղծագործում եմ՝ հանդիսանալով PaparazziLife կայքի, Kids Fashion Day նախագծի համահեղինակ, Sofi Devoyan Dance School-ի Նաիրի Զարյան մասնաճյուղի տնօրեն, ինչպես նաև by Kazari զեղչային ակումբի հիմնադիր։
2. Ինչպե՞ս որոշեցիք հիմնել Ձեր բիզնեսները։
Բիզնեսները միշտ ծնվել են այն մտքից, որ կարող եմ համատեղել իմ գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական ներուժը։ Յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ նպատակ ունի՝ լինի դա ստեղծել նոր հարթակ երեխաների համար, աջակցել երիտասարդ մայրերին կամ ներկայացնել նորարարական գաղափարներ։
3. Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
Իմ ընտանիքը։ Ամուսինս և զավակներս՝ որդիս ու դուստրս, իմ ամենամեծ մոտիվացիան ու ուրախության աղբյուրն են։ Նրանց հետ անցկացրած ամեն մի պահ ինձ լցնում է ջերմությամբ և երջանկությամբ։
4. Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
Նորարար գաղափարներն ու մարդկանց դրական արձագանքը իմ աշխատանքին։ Հասկացողությունը, որ կարողանում եմ աջակցել, կրթել կամ ուղղակի ոգեշնչել՝ նույնիսկ մեկ մարդու կյանքում, ինձ մեծ ուժ է տալիս։
5. Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը։
Կարծում եմ՝ ճիշտ ժամանակի կառավարման շնորհիվ։ Ինձ համար կարևոր է, որ ընտանիքս երբեք չզգա աշխատանքի բացակայությունը։ Սիրում եմ ընդգրկել երեխաներիս իմ նախագծերում, որպեսզի նրանք ևս զգան, թե ինչ է ստեղծագործական աշխատանքը։
6. Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։
Դժվարությունները ընդունում եմ որպես աճի հնարավորություն։ Իմ կյանքում միշտ առաջնորդվում եմ տրամաբանությամբ ու դրական մտածողությամբ։ Եթե բախվում եմ խնդիրների, փորձում եմ դրանք բաժանել ավելի փոքր քայլերի և գտնել հնարավոր լավագույն լուծումները։
7. Խնդրում եմ պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
Այս պահին սպասվում է by Kazari զեղչային ակումբի բացումը Երևանում՝ փետրվարի 1-ին։ Այն նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ մարդիկ կարող են գտնել ոչ միայն հետաքրքիր զեղչեր, այլև նոր հնարավորություններ։ Շարունակելու եմ աշխատել Kids Fashion Day-ի և PaparazziLife-ի նախագծերի վրա՝ զարգացնելով դրանք միջազգային հարթակներում։
8. Ձեր աշխատանքային ու անձնական ճանապարհը ոգեշնչող օրինակ է։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են սկսել սեփական բիզնես։
Եղեք համարձակ և հավատացեք ձեր գաղափարներին։ Սկսեք փոքր քայլերով, բայց մեծ նպատակներով։ Կարևոր է մնալ ճկուն, սովորել նոր բաներ և երբեք չվախենալ սխալվելուց։ Այդ սխալներն են ձեզ ավելի ուժեղ դարձնում։