Slice Consulting

Հետ գնալ
Նանե Մաթևոսյան
Նանե Մաթևոսյան

 

- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
-Առհասարակ 16 տարեկանից սովոր չեմ ծնողներիցս գումար վերցնել, ինքնուրույն եմ վաստակել գումարս։ 17 տարեկանից սկսել եմ մաս-մաս համակարգիչներ բերել և վաճառել Հայաստանում։ Հիմնականում աշխատում էի Գինդ շաբաթաթերթի միջոցով, տանից վաճառք էի կազմակերպոմ։ Դա եղավ իմ առաջին բիզնեսը, որին զուգահեռ զբաղվում էի տարբեր ֆիլմերի, խաղերի ու երաժշտության ձայնագրությունների վաճառքով։ Վաճառում էի նաև CD-ներ, floppy-ներ։ Ես հասկացա, որ ինձ դուր է գալիս բիզնեսով զբաղվելը. կա ադրենալին, հաճախորդների սեր, հետաքրքիր մարտահրավերներ։ Ժամանակի ընթացքում ցանկացա զբաղվել իմ նեղ մասնագիտական գործունեությամբ, անչափ հետաքրքրված էի մարքեթինգով, ուստի սկսեցի զբաղվել խորհրդատվական բիզնեսով։ Աստիճանաբար զարգանալով՝ այն դարձավ համակարգված բիզնես: Ընկերությունն այդ ժամանակ չէր կոչվում  «Slice Consulting», սկզբում ընտրել էի «Նանե Մաթևոսյան independent marketing consultant» անվանումը։ Հավելեմ, որ չնայած 17 տարի է, որ զբաղվում եմ սեփական բիզնեսով, աշխատել եմ նաև այլ ընկերություններում, որպեսզի ձեռք բերեմ փորձ, բազմակողմանի զարգանամ։ Աշխատել եմ օդանավակայանում, IT ընկերությունում, մարքեթինգային հետազոտություններ անցկացնող ընկերությունում և շատ-շատ տարբեր ոլորտներում: Փորձը, հնարավորությունները շատ կարևոր են, հետևաբար, իմ կրթությանը զուգահեռ փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ է հայկական շուկան , ի՞նչ է դրսի շուկան , ինչպե՞ս են դրանք աշխատում միասին։

-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Ինձ ստիպում է ժպտալ այն գաղափարը, որ ամեն առավոտ արթնանալիս գիտեմ՝ ինչ անելիք ունեմ, ինչ սպասումներ կան ինձանից, նաև մարդիկ, ովքեր ինձ սիրում են, ում ես եմ սիրում։ 2020թ.-ին եղած դժվարություններն ու խոչընդոտները ստիպեցին հասկանալ, որ ցանկացած ժպիտ կարող է անկանխատեսելիորեն վերջինը լինել, հետևաբար առիթը բաց թողնել պետք չէ ժպտալու համար։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ինձ շատ բաներ են մոտիվացնում։ Առաջինը՝ նպատակները, որոնք դրված են իմ առաջ, երկրորդը՝ այն իրավիճակը, որը հիմա տիրում է երկրում մոտիվացնում է թևաթափ չլինել, գնալ առաջ ու ստեղծել ավելի պինդ, ամուր, կայուն բիզնես ոլորտ և, առհասարակ, ուժեղ երկիր: Հասկանում եմ, որ մենք դեռ շատ հեռու ենք դրանից, որ շատ բարդ ճանապարհի առաջ ենք կանգնած, բայց դա ինձ համար առաջնային գաղափար է, որը պետք է իրականացվի համատեղ ուժերով։ Շատ ուրախ եմ, որ վերջերս կյանքը ինձ բերում է այն մարդկանց, ովքեր նույն կերպ են մտածում, ու ասեմ, որ իրենք էլ շատ են մոտիվացնում այս ամենն իրականացնել։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Ինձ շատ բաներ են մոտիվացնում։ Առաջինը՝ նպատակները, որոնք դրված են իմ առաջ, երկրորդը՝ այն իրավիճակը, որը հիմա տիրում է երկրում մոտիվացնում է թևաթափ չլինել, գնալ առաջ ու ստեղծել ավելի պինդ, ամուր, կայուն բիզնես ոլորտ և, առհասարակ, ուժեղ երկիր: Հասկանում եմ, որ մենք դեռ շատ հեռու ենք դրանից, որ շատ բարդ ճանապարհի առաջ ենք կանգնած, բայց դա ինձ համար առաջնային գաղափար է, որը պետք է իրականացվի համատեղ ուժերով։ Շատ ուրախ եմ, որ վերջերս կյանքը ինձ բերում է այն մարդկանց, ովքեր նույն կերպ են մտածում, ու ասեմ, որ իրենք էլ շատ են մոտիվացնում այս ամենն իրականացնել։

-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը: 
-Շատ հետաքրքիր հարց է: Իրականում մեկն առանց մյուսի ուղղակի գոյատևել չի կարողանա։ Իմ ընտանիքն աջակցում է, որ բիզնեսում դժվարությունները կարողանամ ավելի հեշտ հաղթահարել, իսկ բիզնեսը նպաստում է, որ ընտանիքում լինեմ կայացած մարդ, ավելի ինքնաբավ և ինձ ավելի անկաշկանդ զգամ։ Ամեն մեկն իր ուրույն դերն ունի, և բալանսը պահելը շատ կարևոր է։ Ես առհասարակ բիզնեսում աշխատում եմ ընտանիքից չխոսել, իսկ ընտանիքում՝ բիզնեսից, սակայն լինում են պահեր, երբ ինչ-որ ձևով երկուսը համադրվում են: Ես շատ երջանիկ մարդ եմ, քանի որ հաջողվում է պահել բալանսը: 

-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
-Ժամանակ առ ժամանակ աշխատում եմ չնկատել, երբեմն՝ առճակատվել. կախված է նրանից, թե շրջանցե՞լն է ավելի խելամիտ, թե՞ առճակատվելը։ Առհասարակ չեմ վախենում դժվարություններից, բայց տարիքի հետ հասկացել եմ, որ բոլոր դժվարությունները չեն, որ պետք է անպայման հաղթահարել, որոշ դեպքերում կարելի է ուղղակի շրջանցել կամ այլ անձանց ներգրավել։ Հրեաները ասում են՝ եթե ինչ որ բարդություն , դժվարություն կարելի է լուծել փողի միջոցով, ապա դա դժվարություն չէ, այլ՝ ծախս։ Փորձում եմ առաջնորդվել այդ մոտեցմամբ, որովհետև և՛ էներգիան, և՛ ժամանակը, և՜ փոխհարաբերությունները համեմատաբար ավելի կարևոր են, քան միջոցները։ Բիզնեսում դժվարությունները պետք է սովորել կանխարգելել , դա առաջնային սկզբունքն է, որ ինձ մոտ գործում է:

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Այսօր մեր ընկերության առջև դրված կարևորագույն խնդիրը կրթության զարգացմանը նպաստելն է, պրագմատիկ մտածողություն ստեղծելը, օբեկտիվ հայացք ձևավորելը, մարդկանց հայրենասիրության ոգով դաստիարակելը։ Բիզնես աշխարհում ևս անչափ կարևոր է ներդնել ու զարգացնել բիզնես էթիկա, գործընկերական հարաբերությունները գնահատող միջավայր, կառուցել partnership behavior։ Իդեալական տարբերակը, որ ես պատկերացնում եմ այս պահի դրությամբ, դա lean project management ներդնելն է մեր ընկերությունում, մեր միջավայրում, մեր գործընկերների շրջանակներում: Մենք ստեղծեցինք «Perspective to grow» կազմակերպությունը, որը արդեն օգնում է նորաստեղծ ընկերություններին, մանր և միջին բիզնեսներին, կազմակերպություններին, ապահովում է բիզնես կրթություն, ուժեղացնում է կանանց դերը բիզնեսում, ինչպես նաև նպաստում, որ դեռահասների մոտ բիզնես մտածելակերպ ու բարձր արժեհամակարգ ձևավորվի, որպեսզի մենք ունենանք այն երկիրը, որտեղ բոլորս երազում ենք ապրել։ Սա կաթիլ է ամենահսկայական ծովի մեջ, բայց մենք փնտրում ենք համախոհների, մենք ուրախանում ենք, որ նման փորձեր անում են նաև ընկերական շրջապատում ամենատարբեր մարդիկ, մեզ անծանոթ մարդիկ, ինչը ոգևորում, մոտիվացնում ու ստիպում է շարժվել առաջ։