Ձեզ ենք ներկայացնում «Սիգնում» խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, բիզնես խորհրդատու, տնտեսագետ և մենթոր Նիկա Մանուկովային։
Նա Համաշխարհային ազատ տնտեսական գոտիներ կազմակերպության Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրենն է, իսկ իր ստեղծած ընկերությունն Օքսֆորդ խմբի գնահատականով լավագույնն է ճանաչվել ինտեգրացված կառավարման համակարգերի ներդրմամբ զբաղվող խորհրդատվական ընկերությունների մեջ է։ Այսքանի հետ մեկտեղ դասավանդում է ՀՀ տարբեր բուհերում։
-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
-Ունեի հստակ պլան աշխարհը գրավելու, դա ինձ մոտիվացրեց բիզնես հիմնելու։ Երբ փոքր էի՝ երազում էի իմ սեփական գրասենյակն ունենալ, իրականացնել տիեզերական նշանակության ծրագրեր, որոնք դուրս են ընդունված կաղապարներից։ Առհասարակ, երազում էի ֆիզիկոս դառնալ։ Դպրոցական տաիրքում մասնակցում էի բարձր դասարանցիրների համար նախատեսված օլիմպիադաների ու զբաղեցնում բավականին բարձր հորիզոնականներ։ Դպրոցում երկու տարի ազատված էի ֆիզիկայի դասերից։ Մեծ էր ցանկությունս աստղերով զբաղվել, բայց ընդունվեցի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ և ուսումնասիրեցի միջազգային տնտեսական հարաբերությունները։ Հետաքրքիր է՝ երբեք չեմ բավարարվել իմ արածով և միայն վերջերս, երբ սկսեցի ազատ տնտեսական գոտիների ծրագրեր իրականացնել, գիտակցեցի, որ գտել եմ այն, ինչի մասին դեռ մանկուց եմ երազել։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Երբ փորձս և գիտելիքներս փոխանցում եմ երիտասարդներին:
Ինձ մոտիվացնում է գիտելիքներս և փորձս նոր սերունդին, երիտասարդներին փոխանցելը։ Իմ մասնագիտության վերաբերյալ որակավորում գոյություն չունի։ Նպատակս նախ այն է, որ տարիների ընթացքում կուտակված գիտելիքներս երիտասարդներին փոխանցեմ, իրենց մոտիվացնեմ որպեսզի հետագայում ունենանք մասնագետներ, և երկրորդ՝ ստացված գիտելիքները կարողանան կիրառել գործի մեջ։ Լսարանային աշխատանքից զատ՝ սիրով աշխատում եմ նաև այն երիտասարդների հետ ովքեր մոտիվացված են, պատրաստ են նոր գաղափարների գեներացնել։
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
Ցանկացած փոքրիկ ուրախություն: Ժպտալու առիթ պետք չէ փնտրել, ցանացած մանրուք փոքրիկ թվացող ուրախություն ստիպում է ինձ ժպտալ։ Պետք է շատ հաճախ ժպտալ, հաջողության կեսը նաև դրանից է կախված։
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Դժվարությամբ, բայցբ լինում են, դեպքեր, երբ բիզնես լեդի լինելու «ծուղակը» գրավիչ է թվում։ Այդ հույզերը, ոչ թե հաղթահարում եմ այլ՝ ստեղծագործում։ Նոր նախագծեր եմ ղեկավարում, որոնց համար պետք է ստեղծագործել։ Իհարկե, երբեմն ընտրության առաջ ես կանգնում՝ աշխատանք, թե՞ ընտանիք։ Ես յուրաքանչյուր հարց դասակարգում եմ ըստ առաջնահերթությունների և ընտրում այդ պահին ամենակարևորները՝ թեև, նեղսրտում եմ, որ երբեմն չեմ կարողանում ընտանիքիս առօրյային մասնակցել։ Սակայն, այդպիսին է բիզնեսը․ այն ունի խաղի կոշտ կանոններ։ Բիզնեսն ու ընտանիքը համատեղելու համար շատ կարևոր է նաև ընտանեկան առողջ մթնոլորտը։ Հաճախ եմ շնորհակալություն հայտնում ամուսնուս՝ իր ըմբռնող, հանդուրժող լինելու համար։ Նա էլ ապրում է նույն տեմպով, ինչ ես ու լավ է հասկանում, թե որքան կարևոր է չդանդաղելը, աշխատանքը ժամանակին կատարելը։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները:
- Դժվարություններից չես փախչի՝ այն էլ բիզնեսում։ Դրանք լուծում են պահաջում, այլապես՝ բիզնեսը կճահճանա։ Այնպես որ ես գիտակցում եմ դա ու ժպիտով անցնում դժվարությունները հաղթահարելուն։
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին:
-Հետագայում ուզում եմ Որակի կառավարման Ակադեմիա ստեղծել՝ ուսումնական կենտրոն, ոչ ֆորմալ կրթության համար։ Դա հիասքանչ այլընտրանք կարող է դառնալ մեր երիտասարդների համար։