10 հոգեբանական տարբերություն տղամարդկանց և կանանց միջև
Ասում են՝ տղամարդիկ և կանայք տարբեր մոլորակներից են: Գիտությունը հաստատել է, որ կանանց և տղամարդկանց միջև կան հագեբանական տարբերություններ։ Գենդերային հոգեբանությունը տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների ուսումնասիրությունն է: Մինչ օրս հավաքագրվել են բազմաթիվ տվյալներ, որոնց մասին իմանալով՝ կարող եք խուսափել թե՛ առօրյա, թե՛ գործնական տարաձայնություններից։ Մադամի այսօրվա բլոգում կներկայացնենք 10 հոգեբանական տարբերություն կանանց և տղամարդկանց միջև։
Մտածողություն
Կանայք հակված են ավելի վերացական, աբստրակտ մտածողության: Միաժամանակ նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում մանրամասներին, պայմաններին, հետևանքներին, բովանդակությանը։ Տղամարդկանց համար կարևոր են առանձնահատկությունները, փաստերն ու արդյունքները: Այնուամենայնիվ, եթե խոսքը, օրինակ, ներդրումների մասին է, ապա տղամարդիկ հակված են ավելի շատ կենտրոնանալ ապագայի վրա, կանայք ավելի շատ շահագրգռված են արդյունք ստանալ այստեղ և հիմա։
Մտավոր ունակություններ կամ ով է ավելի խելացի
Անհնար է համեմատել տղամարդուն և կնոջը խելացիության առումով, քանի որ յուրաքանչյուր սեռ ուժեղ է իր ոլորտում։ Կանայք ավելի զարգացած կարողություններ ունեն կարդալու, գրելու, լեզվի, գեղագիտական, այսինքն՝ հումանիտար ուղղություններով։ Տղամարդիկ ավելի զարգացած տեխնիկական կարողություններ ունեն ճշգրիտ գիտությունների ոլորտում։ Չի կարելի հաստատ ասել, թե ինչով է պայմանավորված նման օրինաչափությունը՝ բնական ունակություններով, թե՞ կարծրատիպային դաստիարակությամբ: Բայց մեկ այլ փաստ հաստատապես կախված չէ դաստիարակությունից՝ հանճարներն ու մտավոր հետամնացները ավելի շատ են տղամարդկանց շրջանում։
Ուղեղի կիսագնդերի աշխատանքը
Կանայք օգտագործում են միանգամից երկու կիսագնդեր, տղամարդիկ՝ մեկը: Այդ իսկ պատճառով տղամարդկանց համար ավելի դժվար է համատեղել վերլուծությունն ու էմոցիաները, բայց տղամարդիկ ավելի լավ են կողմնորոշվում տարածության մեջ։ Տղամարդկանց և կանանց վարքագիծը կախված է կիսագնդերի աշխատանքի առանձնահատկություններից. Տղամարդկանց ժամանակ է պետք՝ զգացմունքից ռացիոնալության անցնելու համար և հակառակը։ Կանայք մշտապես հավասարակշռում են զգացմունքները և բանականությունը, մինչդեռ տղամարդիկ առաջնորդվում են մեկով կամ մյուսով:
Հարմարվողականություն
Հարմարվելու ունակությունն ուղղակիորեն կախված է նյարդային համակարգի առանձնահատկություններից։ Հայտնի է, որ բոլոր մարդիկ տարբերվում են խառնվածքով, սակայն հայտնի է նաև, որ կանանց մոտ հոգեկանն ավելի ճկուն և անկայուն է (մի զգացմունքային վիճակից մյուսին անցումները տեղի են ունենում վայրկյանների ընթացքում), քան տղամարդկանց մոտ։ Հենց այս փաստը մեզ թույլ է տալիս խոսել կանանց՝ լավագույն հարմարվողական ունակությունների մասին։
Ինտուիցիա
Մենք սովոր ենք խոսել կանացի ինտուիցիայի մասին, բայց իրականում կանայք դիտարկում են մանրուքները և, համադրելով դրանք, որոշակի պատկերացում են կազմում իրավիճակի և դրա ելքերի մասին։ Տղամարդիկ կարող են նույն կերպ կանխատեսել արդյունքը, սակայն տրամաբանության և շատ ժամանակի հաշվին։
Ընկալում
Տղամարդկանց մոտ տեսողական ընկալումն ավելի լավ է զարգացած, իսկ կանայք ավելի լավ են լսում։ Այո, այո, տղամարդիկ իսկապես սիրում են իրենց աչքերով, իսկ կանայք՝ ականջներով։ Ինչ վերաբերում է գունային ընկալմանը, ապա այն ավելի վաղ է զարգանում կանանց մոտ։ Բացի այդ, կանայք կարող են ավելի շատ երանգներ տեսնել: Կանանց ընկալումը հիմնականում ավելի շարժուն է, քան տղամարդկանց:
Գնահատում և ինքնագնահատում
Կանայք ավելի հաճախ են տառապում ցածր ինքնագնահատականից և դժգոհում են իրենցից: Ինչ վերաբերում է այլ մարդկանց գնահատելուն, ապա կանայք ավելի ադեկվատ են գնահատում այլ տղամարդկանց, քան կանանց։ Սա միանգամայն հասկանալի է։ Ի վերջո, յուրաքանչյուր կին պոտենցիալ մրցակից է: Տղամարդիկ ավելի հանդուրժող և զիջող են կանանց թերությունների նկատմամբ, թերևս այն պատճառով, որ իրենց մի փոքր ավելի լավն ու ուժեղ են համարում։
Հաղորդակցություն
Հաղորդակցության մեջ տղամարդիկ լակոնիկ են և անզգայուն: Կանայք, ընդհակառակը, հակված են շեղվել խոսակցության էությունից, բառերի փոխարեն օգտագործել հույզեր կամ ինտոնացիաներ։ Տղամարդիկ հակված են քննարկումների, տարբեր դիրքերից դիտարկման։ Կարծիքի որևէ տարաձայնություն նրանք որպես վեճ չեն ընկալում։ Կանանց դեպքում հակառակն է։
Նեղացկոտություն
Տղամարդիկ երբեք չեն վերադառնում լուծված վեճերին: Նրանք իսկապես ներում են և մոռանում: Բայց կանայք հակված են հիշելու ու կուտակելու դժգոհություններ, վեճեր, հակասություններ։ Նրանք ներում են, բայց հիշում են։
Բազմաբնույթ առաջադրանք
Տղամարդիկ մի կողմից չեն կարող համատեղել երկու տարբեր բաներ, եթե մեկը պահանջում է էմոցիոնալ ներդրումներ, իսկ մյուսը՝ վերլուծական։ Բայց մյուս կողմից, բազմաֆունկցիոնալ կարողությունը պարտադիր պահանջ է ժամանակակից մասնագետի համար։ Այնուամենայնիվ, հոգեբանությունը նշում է, որ կանանց համար ավելի հեշտ է միանգամից մի քանի բան անել։ Այլ հարց է, որ դժվար թե հնարավոր լինի դրանք նույնքան որակյալ ու խորը ուսումնասիրել։ Կանայք այնքան էլ հակված չեն բազմաֆունկցիոնալության, քանի որ նրանք հաճախ ստիպված են լինում համատեղել մի քանի գործողություններ և ոլորտներ, օրինակ՝ ընտանիքն ու աշխատանքը:
Իհարկե, դատողությունները բացարձակ ճշմարիտ չեն կարող լինեել, քանի որ ամեն ոք, բացի սեռական պատկանելությունից, ունի շատ այլ անձնական որակներ, սովորություններ և ամենակարևորը՝ բնավորություն։ Այնուամենայնիվ գենդերային հոգեբանությունը բավականին հին գիտություն է, որի ուսումնասիրություններն արժանի են քննարկման։ Շարունակեք հետևել Մադամի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Թիմի ղեկավարման 5 կարևոր կանոն» բլոգը։